Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/237

Այս էջը սրբագրված է

փախստականների մօտ երեք հարիւր հազարանոց վիթխարի զանգուածը: Պէտք է առանձնապէս շեշտել այստեղ, որ հայ ունևոր դասը չարեց և չէ անում այն, ինչ որ պահանջում էր և պահանջում է նրանից պատմական ճգնաժամը։ Եւ ընդհակառակը, կովկասահայ գիւղացիութիւնը փախստականների համար արեց անչափելի և անգնահատելի զոհողութիւններ։ Եթէ այսօր նրա տնտեսութիւնը ծայրայեղօրէն քայքայուած վիճակի մէջ է, դրա պատճառներից մէկն էլ անշուշտ նրա այդ ինքնամոռաց զոհողութիւններն են։

Առանձնապէս յիշատակելի է և ռուս կառավարութեան հասցրած դրամական օգնութիւնը թիւրքահայ փախստականներին։ Գեներալ Թամամշևի պաշտօնական հաղորղագրութիւնից իմացուեց, որ կառավարութեան մինչև այժմ կովկասեան փախստականներին տուած նպաստը 25 միլիոնի է հասել արդէն:

Անհրաժեշտ է յիշէլ նաև, որ ռուս կենտրոնական կառավարութիւնը բարեացակամ վերաբերմունք է ցոյց տալիս դէպի փախստականների օգնութեան գործը և տրամադիր է շարունակել առաջիկայում ևս իր առատաձեռն նպաստների յատկացումը այդ գործին, մինչև որ թիւրքահայ բազմաչարչար տարագիրները հնարաւորութիւն կունենան վերադառնալու իրենց աւերուած երկիրը ու վերականգնելու իրենց քայքայուած տնտեսութիւնը։

Սակայն չը նայելով դրամական և բարոյական ահագին զոհաբերութիւններին թէ պետութեան և թէ հասարակութեան կողմից, մինչև օրս կարելի չեղաւ հայ փախստականների օգնութեան գործը գոհացուցիչ հիմունքների վրայ դնել։ Մինչև այժմ էլ այդ գործի մէջ տիրում է մի յանցաւոր անարխիա, քաօս։ Օգնութիւնը կատարւում է անսիստեմ, աններդաշնակ, անկապ ու պատահական կերպով։ Մի տեղ տրւում է ամեն ինչ, նոյնիսկ այնքան առատ ու բաւարար կերպով, որ փախստականների վիճակը, ինչպէս վերջերս շատ անգամներ շեշտուեց հայ մամուլի մէջ, աւելի լաւ է, քան կովկասահայ գիւղացիներինը. մի ուրիշ տեղ գրեթէ ոչ մի օգնութիւն չի տրւում և փախստականները գալարւում են, բառիս բուն նշանակութեամբ, սովի, ցրտի ու հիւանդութեանց մահառիթ ճիրաններում, ինչպէս այդ ցոյց տուեց Ալէքսանդրոպոլի յայտնի հեռագիրը, որ այնքան աղմուկ հանեց, կամ ինչպէս այդ ցոյց են տալիս հայ թերթերի մէջ օր օրի վրայ լոյս տեսնող թղթակցութիւնները Թիւրքահայաստանի գրաւուած վայրերից:

Այսպիսով հայ փախստականների օգնութեան գործի կանոնաւորման համար մի ընդհանուր ղեկավարող ու կապող, միացնող կենտրոնական օրգանի կարիքը զգացւամ է այս պահուս ամենաաղաղակող կերպով։ Այս ուղղութեամբ մինչև այժմ եղած բոլոր փորձերը չը տուին ոչ մի դրական արդիւնք: Անգամ Պետրոգրադի հայկական համագումարը, որ տեղի ունեցաւ 1916 թ. մայիսին և որի գլխաւոր նպատակներից մէկն էլ կենտրոնական օրգանի ստեղծումն էր, դժբաղդաբար նոյնպէս անպտուղ անցաւ։ ճիշտ է, մի քանի հայ ընկերութիւններ Թիֆլիսում միացան, բայց այդ միացումը