Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/238

Այս էջը սրբագրված է

ունի չափազանց սահմանափակ ու մասնակի բնաւորութիւն և երբեք չի կարող փոխարինել այն կենտրոնական ընդհանուր օրգանին, որի մասին հայ մամուլը վերջերս խոսում է այնքան միաբերան ու անդադար կերպով։

Եթե կամենայինք այժմ բնորոշել փախստականների օգնութեան գործի արդի վիճակը, պիտի ասէինք, որ նրա գլխաւոր ծանրութիւնը՝ դրամի մատակարարումը՝ կառավարութիւնը վերցրել է իր վրայ և հետևաբար հայ հասարակութեան ուսերի վրայ մնացել է միմիայն օգնուեան նպատակայարմար եւ կամոնաւոր կազմակերպումը։

Պետք է յուսալ որ հայ հասարակութիւնը, չը նայելով այս պատերազմի ընթացքում իր յայտնաբերած ցաւագին թերութիւններին, ի վերջոյ կը գտնէ իր մէջ բաւականաչափ բարոյական ոյժ և քաղաքական հասունութիուն, որպեսզի իր մեծ պարտականութիւնը պատուով կատարի Կովկասում ապաստան գտած տաճկահայ Ժողովրդի դժբաղդ բեկորների հանդեպ։

Փախստականների օգնութեան խնդրի հետ սերտօրեն կապուած է նրանց վերադարձի հարցը Թիւրքահայաստանի այն շրջանները, որոնք գրաւուած են ռուս զօրքերի կողմից։

Փախստականների վերադարձի և նրանց աւերուած օջախի վերականգման համար նոյնպէս կազմուեցին յատուկ ընկերութիւններ, ինչպես օրինակ, «Հայաստանի վերաշինութեան յանձնաժողովը»։Բայց շնորհիւ իրերի չափազանց անկայուն վիճակին նոր գրաւուած վայրերում և շնորհիւ մի շարք այլ աննպաստ պայմանների, որոնց մասին անկարելի է խօսել այժմ, այդ ուղղութեամբ թափուած ջանքերը կամ բոլորովին ապարդիւն անցան, կամ, լաւագոյն դեպքում, չը տուին սպասուած արդիւնքները։ Այդ պատճառով «Հայաստանի վերաշինութեան յանձնաժողովը» ստիպուած եղաւ առժամապես դադարեցնել իր գործունէութիւնը՝ Հայաստանի վերաշինութեան անմիջապես նուիրուած և զրաղուել փախստականների օգնութեան գործով այս բառի ամենալայն իմաստով:Հայկական միւս ընկերութիւնները, ինչպէս օրինակ, «Գիւղատնտեսական ընկերութիւնը» , թէև շարունակում են գործել Թիւրքահայաստանում վերաշինութեան համար, սակայն նրանց աշխատաանքը հարկադրաբար չունի այն բնաւորութիւնն ու չափերը, որ կարելի էր և պետք էր սպասել տարբեր պայմաններում...

Այդ աննպաստ պայմաններին հանդիպեց և հայ կամաւորական խմբերի գործունեութիւնը, որ տարի ու կէս առաջ յատկապէս Վանի ազատագրութեան շրջանում ստացաւ ընդարձակ ծաւալ, գրաւելով հայ կռուողներ հայկական ամենահեռաւոր գաղութներից անդամ։

Կամաւորական շարժման ճանապարհի վրայ սակայն դուրս եկան խոչընդոտներ, որոնք աստիճանաբար աճելով, առաջ բերին նրա լիկվիդացիան։

Այն տխուր և վհատեցուցիչ պայքարը, որ հայութիւնը ստիպուած եղաւ մղել հետզհետէ զօրացող արտաքին խոչընդոտների դէմ, խոչընդոտներ,