Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/241

Այս էջը սրբագրված է

ՎՐԱՑ ԿԵԱՆՔԻՑ

ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔԸ ԳԱՒԱՌՈՒԱ

Ա.

ՄԻՆԳՐԵԼԻԱՅԻ ԵՒ ՆՐԱ ՇՐՋԱՆԻ ՎԻՃԱԿԸ


Կենսամթերքների թանգութիւնն ու սովի մշտական սպառնալիքը, աշխատող երիտասարդ ոյժերի բացակայութիւնն ու աւազակութիւնը կատարալ աւերածութեան են մատնել վրացական գիուղը։ Տնքում ու հեծում է այժմ տեղական ազգաբնակութիւնը այդ ծանր պայմաններում։

Արևմտեան Վրաստանը և մասնաւորապէս Մինգրելիայի Զուգդիդ–Սենակի շրջանները անասելի վիճակ են ապրում այժմ։ Ամենքը երևի յիշում են, թէ ինչ ահագին վնաս հասցրին այդ շրջաններին անցեալ գարնան յորդառատ անձրևներն ու ջրերի վարարումները․ սրանց բնական հետևանքն էր սովը։ Առանց այն էլ տանջուած ու տնտեսապէս քայքայուած գիւղացիութիւնը իսպառ սնանկացաւ։ Սրան աւելացան նաև պատերազմի առաջ բերած հետևանքները։ Այս բոլոր դժբախտութիւնների առաջը չէին կարող առնել անշուշտ թուլակազմ կանայք, երեխաներն ու ծերունիները, ուստի և շատ ընտանիքներ անտէր ու անտիրական՝ բախտի ճակատագրին յանձնուեցին. արտերը չորացան, հողի բերքն իր ժամանակին չը հաւաքուեց, սովից նոյնիսկ մահացութեան դէպքեր եղան։

1915 թուականը իր ծանր կնիքը դրեց մասնաւորապէս Մինգրելիայի գիւզղերի վրայ։ Սոսկալի թանգութիւն պատեց ամբողջ շրջանը։

Դրսից օգնող ընկերութիւնները տեղական ոյժերի աջակցութեամբ անշուշտ կարողանում են իրենց ոյժերի ներածին չափ որոշ օգնութիւն հասցնել գիւղացիութեան, սակայն այս օգնութիւնը մի կաթիլ է միայն ծով կարիքի առաջ. անհրաժեշտ է աւելի եռանդուն ու լայն գործունԷութիւն, որպէսզի կարելի չինի անտանելի կացութիւնից օր առաջ ազատել արիւնքամ գիւղացիութիւնը։

Խօսենք համաձայն թղթակիցների տուած տեղեկութիւնների։ «Թանամեդրովէ ազրի»-ն իր թղթակցի բերանով Մինգրելիայի այժմեան վիճակի մասին հետևեալն է ասում.

«Երկու տարի է արդէն, որ սովը Մինգրելիայում աւերումներ է գործում. երկու տարի է, ինչ տեղական ազգաբնակութիւնը բաւարար բերք չի ստանում իր առօրեայ տնտեսական կարիքները հոգալու համար։ Դրութիւնը խիստ լուրջ է և չափազանց կարօտ խնամոտ օգնութեան։ Թէև այս երկու տարուայ ընթացքում դրսից որոշ օգնութիւն հասնում էր, բայց այդ օգնութեան գործն այնքան վատ էր դրուած, որ հաւասարաչափ չէին օգտւում իսկական կարիքաւորները։ Օգնութեան գործը փոխանակ տեղական ոյժերի ձեռքը տալու, յանձնել են մասնաւոր կապալառուներին, մարդկանց, որոնք