հնարաւոր է։ Գիւղերը դատարկուած են, դիմադրող չը կայ։ Աւելացրէք սրան նաև սպառնական նամակները, որ ստանում են յաճախ զանազան մարդիկ դրամաշորթներից։
Այսպիսի անտանելի կացութեան մէջ է ապրում գիղական ազգաբնակութիւնը։ Մօտ ժամանակներս այրեցին Կվաթանի գիւղում մի քանի տուն, ասում է թղթակիցը․ նոյն կերպ վարուեցին Թեկլաթի գիւղում՝ այրելով չորս տուն։ Նոսրա և Ծղեմի գիւղերում երեք օրուայ ընթացքում ութ անգամ խոշոր գողութեան դէպքեր եղան։
Նման տանջանքի օրեր էին Մինգրելիայի ազգաբնակութեան համար նաև 1906-1907 թուականների ռէակցիայի միջոցին, բայց այն ժամանակ գիւղը պաշտպաններ ունէր. գիւղումն էին դեռ ևս երիտասարդ ու թարմ ոյժերը. սրանք միացած ջանքերով հնարաւորութիուն ունեցան սաղմի մէջ խեղդելու աւազակային յարձակումները։ Այսօր չը կան գիւղի պաշտպանները, որոնք պատերազմի վայրումն են։
Աւազակութիւնը խոշոր չափեր է ընդունել նաև Թիանեթի գաւառում, որտեղ Քիստի կոչուած ցեղը շարունակ յարձակումներ է անում հարևան թուշ-փշաւցիների վրայ։ Վերջերս Ուկան-փշաւի գիւղացիների վրայ յարձակում էին գործել 200-300֊ի չափ զինուած քիստեր, գրում է «Սախալխօ փուրցելին», և տարել են 2000 գլուխ ոչխար։ Փշաւցիների մի փոքրիկ զինուած խմբակ դուրս է եկել աւազակների դէմ, սակայն փոքրաթիւ փշաւցիները ոչինչ չեն կարողացել անել։
Նման դէպք տեղի է ունեցել նաև Ճոնթիօ գիւղում. այստեղ էլ քիստի աւազակները տարել են 113 գլուխ տաւար. եղել են և մարդկային զոհեր։
Փշաւցիները վրէժխնդիր լինելու համար յարձակւում են քիստի աւազակների վրայ և բաւականին ոչխար ու տաւար յետ բերում։ Անշուշտ այս յարձակումների ժամանակ լինում են և սպանութեան դէպքեր։
Փշաւցիները նման աւազակային յարձակումներից ազատուելու համար դիմում են արել պատշաճաւոր իշխանութեան և խնդրել միջոցներ ձեռք առնել քիստի աւազակներին սանձահարելու համար, կամ իրենց հնարաւորութիւն տալ պաշտպանուելու նման յարձակումներից։
Ընդհանրապէս այս աւազակութիւնների հարցը օրուայ խնդիր է և վրաց ցաւոտ իրականութեան ամենադաժան կողմը։ Անհրաժեշտ է հէնց այժմեանից սաղմի մէջ խեղդել սկսաած աւազակային շահատակութիւնները, հակառակ դէպքում նա աւելի ևս կը ծաւալուի, և այնուհետև դժուար կը լինի նրա առաջն առնել։ Վարչական սովորական միջոցներն անզօր են այդ երեւոյթի դէմ կռուելու համար, անհրաժեշտ է գործի կանչել տեղական կազմակերպուած ազգաբնակութիւնը, միայն այդ դէպքում կը սանձահարուեն գիրւղական աւազակային տականքները։
Գ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ԳԱՒԱՌՈՒՄ
Դուշեթի շրջան. Վրացական փոքրիկ քաղաք է Դուշեթը, բնակիչները մեծ մասամբ վրացիներ և հայեր են։ Առևտուրը մինչև վերջին ժամանակներս