Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/246

Այս էջը սրբագրված է

Սղնախի գաւառ. Կակաբեր գիւղի վիճակը. Հինգ հարիւր ծուխ են հաշւում այստեղի ազգաբնակութիւնը. գիւղացիները վրացիներ են և հայեր, մեծ մասը վարուցանքսով պարապող մարդիկ։ Այս տարուայ ցորենի և եգիպտացորենի բերքր պիտի հաշուել միջակ, իսկ ինչ վերաբերում է գինուն, չափազանց պակասաւոր է. այնքան քիչ է ստացուել, որ հազիւ ծածկի ծախսը:

Այստեղ գոյութիւն ունի փոխատու–խնայողական ընկերութիւն, որը ծառայում է շրջանի հինգ գիւղերին՝ Կակաբեթի, Չայլուր, Ղանդաուրի, Շիրլիանի և Ճերեմի։ Ներկայ տարուայ համար արդէն ընկերութիւնը ձեոք է բերել խաղողի այգիների համար հարկաւոր քանակութեամբ արջասպ և ծծումբ։ Գիւղն ունի միայն մէկ միդասեան դպրոց և այդ պատճառով շատ երեխաներ դուրսն են մնում դպրոցից:

Սագարջօի շրջան. Վերջին ժամանակներս իր այգեւէտ վայրերով և առողջարար ջրերով, լաւ աղբիւրներով դէպ իրեն է քաշում բաւական թուով ամարանոցաւորներ։

Դրսից նայողի վրայ կուլտուրապէս առաջ գնացած գիւղի տպաւորութիւն է անում, ասում է «Թանամեդրովէ ազրի» թերթի աշխատակիցը: Այստեղ գոյութիւն ունի մանր վարկի ընկերութիւն 1300 անդամներով, դրամատիրական ընկերութիւն սեփական թատրոնական շէնքով, մի երկդասեան մինիստրական դպրոց 200–ից աւելի աշակերտներով, օրիորդաց կարուձևի արհեստագիտական ուսումնարան և վերջապէս գիւղացիներին օգնութիւն հասցնող «Իօրի» ընկերութիւնն իր 700 անդամներով։ Չը նայած այսքան ընկերութիւններին՝ այնուամենայնիւ գիւղացիները դեռևս մնում են նախկին վիճակում։ Ունեն նաև կօօպերատիւ խանութ և ձրի գրադարան֊ընթերցարան։ Այս բոլորը բնականաբար խթան պիտի լինէին տեղացի բնակչութիւնը առաջ մղելու, կուլտուրական ուղիղ ճանապարհի վրայ կանգնելու... Սակայն դրութիւնը նոյնն է։ Մէկ ընկերութեան անկումը միւսի ուրախութիւնն է. շարունակ լարուած են իրար դէմ, թշնամութիւն են անում և որոգայթներ նիւթում։

Լազիստանի շրջան. «Սախալխօ փուրցելի»–ի Լազիստանի թղթակիցը իր մի ընդարձակ թղթակցութեան մէջ պատմում է, թէ ինչ անտանելի պայմանների մէջ են ապրում յուսահատուած լազերը։ Վրաց հասարակութեան ցանկութիւնն է եղել միշտ, ասում է թերթը, ինչով կարող է օգնութեան հասնել ոչ միայն աջարացիներին, այլև ընդհանրապէս վրացի մահմեդականներին, սրանց թւում նաև լազերին։ Անշուշտ Լազիստանին օգնելու գործը չափազանց դժուարին պայմանների մէջ է դրուած. նա գտնւում է աւելի մօտ կռուի վայրին, որեմն և հասարակական լայն օգնութիւն կազմակերպելը բաւական դժուար ու ծանր գործ է, այնուամենայնիւ օգնութիւն պէտք է: Լազիստանը ուղղակի կպած է մահմեդական Վրաստանին: Ժամանակի ազդեցութիւնների պատճառով լազերը մոռացութեան են տուել իրենց անցեալը, բայց ոչ ոք չի ժխտի, որ վրացական աղդեցութիւնը դեռևս խոր արմատներ ունի նրանց մէջ, թէև խուլ ու մշուշապատ վիճակում։

Հարիւր տարուայ ընթացքում չը կարողացանք Լազիստանը մեր գործունէութեան շրջանակի մէջ առնել, ասում է թերթը, բայց այժմ նրա