Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/249

Այս էջը սրբագրված է

բաւական լայն չափեր ընդունած կօօպերատիւ ընկերութիւնները, կօօպերատիւ գործունէութիւնը։ Վրաց ժողովրդի ղեկավար մարմինները և գիտակից շրջանները շատ վաղ գիտակցեցին, որ տիրող թանգութեան և չարչի վաճառականների սոսկալի ալան-թալանի դէմ կռուելու միակ միջոցը և զէնքը կօօպերատիւ հիմնարկութիւններն են՝ հասարակական կազմակերպուած գործունէութիւնը: Եւ այս ուղիով սկսուեց նրանց մէջ եռանդուն և տենդային աշխատանք։ Սրտի բերկրութեամբ արձանագրում ենք այն գեղեցիկ փաստը, որ վրաց մամուլի իւրաքանչիւր օրգանը թերթելիս գրեթէ իւրաքանչիւր օր պատահում ես գաւառական թղթակիցների հաղորդագրութեան, թէ այս ինչ գիւղում, այն ինչ աւանում հիւմնուեց սպառողական խանութ, կօօպերատիւ ընկերութեան ճիւղ և այլն։ Այս գործը Վրաստանում խոշոր ծաւալ է ընդունում: Կովկասի համար վաղուց ցանկալի զեմստվօի իրագործման ժամանակ վրաց ժողովուրդը պիտի դիմաւորի այդ բարենորոգումը շատ ալելի կազմ ու պատրաստ, քան միւս ազգութիւնները ։


Դ.

ՃԻԱԹՈՒՐԱՅԻ ՀԱՆՔԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Վրասաանի բնական հարստութիւններից խոշորագոյնը մարգանեցն է (սև քարը), որի հանքերը գտնւում են Ճիաթուրայում: Մարգանեցը միլիոնաւոր փութերով արտահանւում է թէ Ռուսաստան և թէ օտար երկրներ:

Պատերազմից առաջ այդ հանքերը գտնւում էին գլխաւորապէս գերմանացիների ձեռքում, իսկ այսօր ռուս պետութեան ձեռքն են անցել, որ զանազան հանգամանքների պատճառով անկարող լինելով շահագործելու այդ հանքերը, ցանկանում է աճուրդի միջոցով կապալով տալ կապիտալիստներին:

Սև քարի շահագործութեան հարցը վրացիների համար կենսական նշանակութիւն ունի. այդ պատճառով էլ նրանք անտարբեր աչքով չեն կարող նայել նրա այս կամ այն կերպ լուծմանը:

Շնորհիւ այդ հանքերի՝ անցեալում օրէցօր ուժեղանում, ամուր հիմք էին քցում օտարազգի կապիտալիստները Վրաստանում և հետզհետէ տիրում Ճիաթուրայի հանքային ամենահարուստ շրջաններին։

Ամբողջ հարստութիւնը գտնւում էր օտարների ձեռքում։ Վրացիներին, հանքերի բնական տէրերին, բաժին էր ընկնում միայն աշխատավարձը, Բանուորական օրավարձը։ Ինչ խօսք, որ այս գրութիւնը չէր կարող նորմալ համարուել տեղացիների համար և վերջիններս անտարբեր ու սառնասիրտ չէին կարող վերաբերուել այդ երևոյթին։

Եւ ահա այս լուռ դժգոհութիւնների տակից վերջապէս ծնունդ է առնում մի դիմադիր կազմակերպութիւն: Ժրաջան ու գործունեայ պ. Զդանովիչի ջանքերով, ասում է «Սախալխօ փուրցելին», կազմակերպում է սև քար արդիւնաբերողների մի ընկերութիւն, որ իր շուրջն է հաւաքում դեռ ևս ազատ արդիւնաբերողներին և միևնոյն ժամանակ դիւրացնում մանր արդիւնաբերողների կռիւը օտարազգի խոշոր դրամատէրերի դէմ։ Շնորհիւ պ.