Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/251

Այս էջը սրբագրված է

Ճիաթուրայից: Վրացիներից շատերը մինչև այժմ էլ հետամուտ էն լինում մի քանի յոյների, որոնք իրանց պարտ են մնացել հարիւրներով եւ հազարներով։

Այս միջոցներով հարստացած յոյները, ինչպէս առաջ, նոյնպէս և այժմ, բնական է, որ պիտի հակառակ լինէին վրացական շահերին սեւ հանքի գործարաններում և մի խմբակ կազմած ամեն կերպ աշխատում էին դիմադիր ոյժ կազմել տեղական արդիւնաբերողների խորհրդին, որպէսպի իրանց ձեռքը քցեն հանքերի շահագործումը։

Այս առիթով Քութայիսում հրատարակուող «Շամշորլօ» թերթը գրում է հետևեալը. «Այժմ առիթ ունենք մեր ձեռքում պատելու վրաց ազգային այդ հինաւուրց կալուածքը, մեր խոշորագոյն բնական հարստութիւնը, որն անցեալում պաշապանուել է մեր նախնիրների արիւնով և որը սակայն վաճառել են նրանք շատ չնչին գնով՝ դէն են ձգել։ Այսօր, երբ Ճիաթուրայի հանքերն աճուրդի են հանուելու, նորէն սխալ չը գործենք եւ չը թողնենք, որ այդ հանքերն անցնեն օտար կապիտալիստների ձեռքը: Մեր երկրի հարստութիւնը պիտի վերադարձնենք մեզ և մենք օգտագործենք այն։ Իրաւունքը մեզ է պատկանում և մենք պիտի լինենք հարկաւոր ու անհրաժեշտ փող գտնողը այդ նպատակի համար»։

Ճիաթուրայի հանքերի հարցը դեռ շատ առաջ բաւական զբաղեցրել է վրաց հրապարակախոսներին, և բոլոր ազգայնական թերթերը համարեա նոյնըն էին պնդում, ինչ որ ներկայ դէպքում «Շամշորլօն», որ այդ հանքերը, իբրև վրաց ազգային հարստութիւն, անպայման պիտի անցնեն վրացիների ձեռքը: Պետութիւնը պէտք է զիջի այդ հանքերը վրացիներին, որովտետև նրանք աւելի իրաւունքներ ունեն իրենց երկրի բնական հարստութիւնների վրայ, քան ուրիշները։

Եթէ պատահի այնպէս, որ վրացի խոշոր դրամատէրերից ոչ ոք չը վերցնի Ճիաթուրայի հանրերի շահագործումը, այն ժամանակ լաւագոյնն է կազմել վրացի վաճառականներից փայերով մի ընկերութիւն, ասում են թերթերը, և նրանց ձեռքը տալ յիշեալ գործը. դրանով այն խոշոր հարստութիւնը, որ անցել էր եւրոպացիներին վրացիների անփութութեան և անզգուշութեան շնորհիւ, կը մնայ վրաստանում և վրացիների ձեռքում:

Նոյն հարցի առիթով Թիֆլիսում հրապարակուող ֆեդերալիստական «Սախալխօ փուրցելին» գրում է, որ լիքվիդացիայի ենթարկուող գերմանահպատակների հողերը պիտի անցնեն տեղական արդիւնաբերողներին, նրանք են այդ հարստութեան բնական տէրերը։ Անշուշտ, ասում է թերթը, մենք հաւատացած ենք, որ Ճիաթուրայի հանքերը արդիւնաբերողների խորհրդին յանձնելու խնդիրը առաջ է բերելու շատ տարաձայնութիւններ և դժուարութիւններ, բայց խորհուրդը լոկ ցանկութեան շրջանակում չը պիտի մնայ, այլ ակտիւ կերպով հրապարակ պիտի գայ և պաշտպանի իր արդար իրաւունքները:

«Արդիւնաբերողների խորհուրդը հասարակական հինմարկութիւն է և իբրև այդպիսին նա չի կարող ներկայ վայրիվերումների ժամանակ սպեկուլեանտի դեր վեցնել իր վրայ, ուրենմ և լաւագոյն ելքը կը լինէր, եթէ Ճիաթուրայի հանքային հարստութիւնն անցնէր նրա ձեռքը։ Այս նպատակին հասնելու համար պէտք է լարենք մեր ոյժերը և ապացուցենք նրանց, որոնց