Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/252

Այս էջը սրբագրված է

ձեռքին է գտնւում հանքերի տնօրինման գործը, որ մի այլ որոշում յիշեալ հանքերի նկատմամբ, քան մենք ենք առաջարկում, կը լինի չափազանց մեծ սխալ նոյնիսկ պետական շահերի տեսակետից»։

«Սև քարի տեղական արդիւնաբերողները ցանկանում են եղած դրութիւնից դարս գալ, ասում է մարքսիստական «ԹանամեդրովԷ ազրի»֊ն. նրանց նպատակն է ձեռք քցել գերմանապատկան հողերը, որոնք պիտի ենթարկուեն լիքվիդացիայի, և որովհետև այս հողերի շահագործումը մի անհատի ոյժից վեր է, ուստի և ուզում են այդ գործը փաթաթել արդիւնաբերողների խորհրդին:

Եթե այս իրագործուի, Վրաստանում կը մնայ շրջանառութեան մէջ ահապշգին հարստութիւն, որի մի մասն անշուշտ կանցնի կուլտուրական ձեռնարկներին: Եւ սա կը լինի անշուշտ մի առաջադիմական քայլ մեր երկրի համար»:

Այս հողի վրայ եղած ջանքերն ապարդիւն չանցան վրացիների համար: Քութայիսում հոկտեմբերի 15-ին սկսած և 16-ին վերջացած սև քարի արդիւնաբերողների 18–րդ հերթական ընդհանուր ժողովում որոշուեց.

1) Ընդհանուր ժողովի կողմից միջնորդութիւն յարուցանել Բարձրագոյն իշխանութեան առաջ, որ մարգանեցի, սև քարի, տեղական արդիւնաբերողների խորհրդին իրաւունք վերապահուի իր հովանաւորութեան տակ առնելու լիքվիդացիայի ենթարկուելիք գերմանական հանքերն ու գործարանները: Այս նպատակին հասնելու համար խորհուրդը իրաւունք է խնդրում կնքելու 10 միլիոնի փոխառութիւն: Որոշման մէջ շեշտուած է նաև, որ խորհուրդը իրաւունք պիտի ունենայ մասնակից անելու գործին նաև ուրիշներին, օտարներին (այս հանգամանքը կարևոր նշանակութիւն ունի, որովհետև խոշոր կապիտալի աջակցութեամբ հնարաւոր է արիւնաբերութիւնը զարգացնել, առաջ խաղացնել, իսկ խոշոր կապիտալը օտարների ձեռքին է):

2) Միջնորդել նաև, որ իրաւունք վերապահուի խորհրդին՝ գրաւած հանքագործարանների շահագործման համար վերցրած փոխառութիւնը հանգցնելու համար սև քարի փթի արժողութեան վրայ աւելացնելու կես կոպեկ։

Այս որոշումները ժողովականների կողմից ընդունուեցին համարեա միաձայն (ընդդԷմ վեց օտարազգի ներկայացուցիչների):

Առաջին քայլն արդեն արուած է. մնում է, որ պատշաճաւոր իշխանութիւնը հաստատի արդիւնաբերողների այս որոշումը:


Ե.

ՎՐԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ

Վստահ կարելի է ասել, գրում է «Սաքարթվելօ» թերթը, որ վրաց ժողովրդի ամենագլխաւոր ներքին թշնամիներից մէկը տենդն է՝ մալարիան: Կովկասն ընդհանրապես համարւում է տենդի կլասիք վայրերից մէկը. բայց ոչ մի տեղ այս հիւանդութիւնն այնպիսի ծաւալ չունի, ինչպես Վրաստանի մի քանի գաւառներում, մասնաւորապէս Կախեթիայում, Ներքին Իմերեթիայում և Գուրիա-Մինգրելիայում: Տեղ տեղ նա նոյնիսկ ուղղակի սպառնում