Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/255

Այս էջը սրբագրված է

բոլոր նիւթերը ոսկու արժէք են ստացել, նշանակում է՝ գիւղական արդիւնաբերութեան ասպարէզը լայնանում է։

Գուրիայում արդէն սկսել են զբաղուել նարնջի և թէյի կուլտուրայով, Մինգրելիայում՝ դափնու, Արխազիայում՝ ծխախոտի, իսկ ամբողջ Իմերեթիան զբաղուած է շերումապահական աշխատանքներով։

Եւ հեոու չէ այն ժամանակը, երբ ամբողջ Կախեթիան պիտի վերածուի մէկ ընդարձակ խաղողի այգեստանի, Քարթլին՝ մէկ մեծ մրգաստանի՝ մրգերի աշխարհի։Վրաստանի այս բարեփոխութիւնը ողջունելի պիտի համարուի, ասում է թերթը, որովհետև այդ հանգամանքը երկրի առաջադիմութիւնն է գուշակում և խոստանում նրան ապագայում լաւագոյն օրեր։

Ար. Մեհրաբեան