պայմաններ ու պահանջներ չենք աոաջարկում, մենք պարզապես կռուի կշեռքի նժարի վրայ ենք դնում թշնամուն յաղթելու մեր հաստատ կամքը... ինչպես էլ լինի մեր վերաբերմունքը դեպի կաոավարութեան ներքին քաղաքականութիւնը, մեր գլխաւոր պարտքն է պահպանել մեր երկիրը անբաժան և միահոգի։ Թողնենք առայմ ներքին վէճերը»։
Կադետական կուսակցութեան գործելակերպին նուիրուած զեկուցման մէջ Միլիւկովն այսպէս է մեկնում իր խօսքերը. «ֆրակցիան ամենևին չի փոխում իր վերաբերմունքը դէպի ներքին քաղաքական խնդիրները, այլ միայն յետաձգում է պարլամենտական պայքարը այդ խնդիրների շուրջը մինչև այն ժամանակ, երբ վերացած կը լինի ընդհանուր ազգային վտանգը»։ Եթե կադետական ֆրակցիան պատրաստ էր հրաժարուելու պայքարից, ապա այնպիսի բուռն խանդավառութեամբ պիտի նետուէին կառավարութեան գիրկը կադետներից աջ գտնուող կուսակցութիւնները՝ հոկտեմբերականները, ազգայնականները և այլն, որոնք գործակից են եղել ներկայ կաոավարութեանը ընդդէմ ժողովրդի շահերի։
Պահանջներ և պայմաններ աոաջադրողներր միայն ձախակողմեան կուսակցութիւնների ներկայացուցիչներն էին՝ աշխատաւորական և սոցիալ-դեմոկրատիական։
Այսօր, երր աջակողմեան խաւարամիտների շարքերից անգամ պահանջներ են արւում, միանգամայն պարզ է, թէ ով աւելի հեռատես հանդիսացաւ պատերազմի սկզբում, երր այնքան հեշտ էր կորցնել քաղաքագիտական հաւասարակշռութիւնը։ Բայց ներկայ դէպքում այդ չէ մեզ հետաքրքրողը։
«1914 թ. յուլիսին մենք հաւատով լի էինք կառավարութեան նկատմամբ, ասում է Դումայի փոխ-նախագահ Վ. Բորրինսկին նոյեմբերի 19-ի ճառի մէջ, մենք երևակայել անգամ չէինք կարող, որ կաոավարութիւնը այլ կերպ կարող զգալ, քան մենք։ Բայց այն ժամանակ գինուորական գործի գլուխ էր կանգնած դաւաճան Սուխոմլինովը»(«Русск.Bъд.»N-226)։ Փաստերը կուտակւում էին անընդհատ, մէկը միւսից դաժան, մէկը միւսից մեծադղորդ, ապացուցելու համար միամիտներին անգամ, որ կառավարութիւնը հէնց սկզբից բոլորովին այլ կերպ էր տրամադրուած։ Թէ որքան հեշտացած էր կաոավարութեան գործը՝ երկրում միութիւն ստեղծելու և ժողովրդական ոյժերին նպատակայարմար ուղղութիւն ու կազմակերպութիւն տալու, այդ ցոյց է տալիս այն փաստը, որ պատերազմի նկատմամբ մամուլի զանազան հոսանքների հիմնական տեսակէտը մի է եղել, եթե չհաշուենք չնչին բացաոութիւնները։ Ռուսաստանի սոցիալ դեմոկրատական մտքի հռչակաւոր ներկայացուցիչ Գ․ Վ․ Պլեխանովը կրակոտ յօդուածներով ապացուցեց, որ համաշխարհային դեմոկրատիային մեծ վտանգ է սպառնում գերմանական միլիտարիզմից և վերջինիս յաղթանակը պատաուհաս կը լինի ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Պլեխանովը պաշտպանում էր նաև այն միտքը, որ Ռուսաստանի յաղթութիւնը առաջին գրավականն է ոուս պետութեան տնտեսական–քաղաքական նորմալ զարգացման, ապա ուրեմն և ռուս բանուորութեան ցանկալի յաոաջընթացութեան։
Ուստի Պլեխանովը կոչ արեց իր բոլոր համախոհներին ամեն