միջոցով պաշտպանելու հակագերման պետութիւնների դատը և ծառանալու ընդդէմ բռնաւորների, որ աւերակ դարձրին Բելգիան, Սերբիան, Հայաստանը․․․
Եւ բացարձակ դատապարտելով գերմանական սոցիալ-դեմոկրատիայի վարմունքը, Պլեխանովը ըստ ամենայնի արդարացնում է Բելգիայի և Ֆրանսիայի սոցիալիստներին, որոնք ասպարէզ եկան պաշտպանելու իրանց հայրենիքը։
Պլեխանովի տեսակէտը բազմաթիւ կողմնակիցներ ունի ռուս սոցիալիստների մէջ։
Այսպէս ուրեմն կառավարութեան համար ստեղծուել էին լաւագոյն պայմանները երկիրը կազմակերպելու։
Դրութիւնը պարզ էր, ուստի և ժողովուրդը հաւատացած էր, որ կառավարութեան կազմի մէջ անխուսափելի կերպով տեղի կունենան այն փոփոխութիւնները, որոնք հնարաւորութիւն կը տան կազմակերպելու երկրի բոլոր ոյժերը։ Չէ որ բոլոր հոգսերը պիտի վերանային մի ընդհանուր հոգսի առաջ՝ կազմակերպուած ճակատ, որ յենւում է կազմակերպուած թիկունքի վրայ։
Եւ երկիրը լարեց իր ոյժերը։
Առանց դժուարութիւնների չը կազմակերպուեցին դեմստվոյական և քաղաքային միութիւնները, որոնց գործունէութիւնն այսոր ակներև է ամենքի համար։ Սակայն եթէ երկիրը մի հոգս ունէր՝ կազմակերպուել հայրենիքը պաշտպանելու համար, կառավարութիւնը միանգամայն այլ հոգսերով էր տարուած։ Պատերազմը հրամայողաբար պահանջում է կազմակերպել երկիրը, կոչելուվ ժողովուրդը ինքնագործունէութեան, իսկ հին կարգի ներկայացուցիչները, որ դրութեան տէրերն էին, ամեն կազմակերպութիւն և ինքնագործունէութիւն համարում էին գոյութիւն ունեցող քաղաքական սիստեմի խախտումն։
Եւ զարմանալի բան․ ,ինչդեռ ճակատը ամենահայտնի գեներալների բերանով իր խորին զոհունակութիւնն է յայտնում քաղաքային և դեմստվօյական միութիւններին նրանց գործունէութեան համար յօգուտ զօրքի, կառավարութիւնը շարունակ խէթ աչքով է նայում այդ կազմակերպութիւններին, «քաղաքականութիւն» տեսնելով նրանց գործունէութեան մէջ։
Անկարող լինելով ոչնչացնելու այդ միութիւնները, որոնք ճակատին անփոխարինելի ծառայութիւններ են մատուցանում, կառավարութիւնը ամեն կերպ աշխատում է նսեմացնել այդ կազմակերպութիութիւնների հասարակական նշանակութիւնը, արգելքներ յարուցանելով նրանց գործունէութեան դէմ։ Մինչև օրս չի թոյլատրւում այդ կազմակերպութիոններին(ինչպէս նաև ռազմարդիւնաբերական կոմիտէներին) համագումար ժողովել։
Եւ այս վերաբերմունքը դէպի հասարակական միտքն ու գործը արտահայտուել է կեանքի բոլոր ասպարէզներում։ Մամուլը, որի մեծ դերը ըստ երևոյթին կառավարութեան ներկայացուցիչներն անգամ չեն ժխտում, ենթարկուեց անօրինակ ճնշումների։ Արգելւում էին պատերազմի հետ ոչ մի առնչութիւն չունեցող լուրեր, յօդուածներ։ Ռուս լրագրութեան