Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/260

Այս էջը սրբագրված է

պատմութեան մէջ նոր դարեշրջան է դա, երբ լրագիրները գրեթէ ամեն օր սպիտակ սիւնակներ էին տալիս, յաճախ թողնելով յօդուածների վերնագիրներն ու հեղինակների ստորագրութիւնը միայն։

Ժողովուրդը կազմելու ողորմելի իրաւունքը էլ աւելի սահմանափակուեց, բանուորական ինքնագործութնէութիւնը չափազանց դժուարացաւ։

Դաշնակից և թշնամի երկիրներից լուրեր էին հասնում այն նպատակայարմար բարեփոխութիւնների մասին, որ արւում էին պատերազմի պահանջների մղումով։ Թշնամի և դաշնակից երկրներում զարմանալի երևոյթներ տեղի ունեցան՝ քաղաքական ներումն շնորհուեց, սահմանափակումները վերացան, սոցալիստներ հրաւիրուեցին նախարարական պաշտօնի․․․

Իսկ ինչպէս էր մեզանում։ Մեզանում էլ կեչ արուեց ամեն ինչ զոհել հայրենիքի համար, բայց շուտով պարզուեց, որ «հայրենիք» խօսքը բոլորովին այլ իմաստ ունի կոչ անողների համար։

Դաշնակից և թշնամի երկրներում մարտահրաւէր կարդալով ժողովրդին, նետելով ամբողջ ժողովուրդը պատեմազմի անկուշտ երախը, միևնոյն ժամանակ լայն բացեցին նրա առաջ ինքնագործունէութեան և նախաձեռնութեան դռները․ միայն մի երկրումն էր, որ միաժամանակ կռիւ էր մղւում երկու ճակատի վրայ և երկրի ներսում՝ հասարակական ոյժերի և օրէնսդրական հաստատութիունների դէմ։

Սկզբում ամենուրեք այն մտայնութիւնն էր տիրում, որ առայժմ պէտք է մի կողմ թողել ներքին պայքարը, տանել ամեն բան յանուն յաղթանակի։ Այդ մտայնութեան հիմքը անշուշտ կազմում էր այն հաւատը , որ կառավարութիւնը, յենուելով երկրի բոլոր ակտիւ ոյժերի վրայ, ընդունակ կը լինի անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է թշնամու դէմ կռուելու և նրան յաղթելու համար։ Բայց կատաստրոֆային հարուածները եկան իսպառ ոչնչացնելու այդ վերջին հաւատը ևս։ Համայն երկրի առաջ պարզուեց այն ճշմարտութիւնը, որ ճակատի յաջողութիւնը սերտ կապ ունի թիկունքի կազմակերպութեան հետ, ինչպէս այդ փայլուն կերպով ապացուցել է Գերմանիան պատերազմի հէնց առաջին օրից, և որ վերջապէս անհնար է երկրի ցանկալի կազմակերպումը թէ տնտեսական և թէ տեխնիքական տեսակէտից կառավարչական ներկայ կարգերի հովանու ներքոյ․․․

191ջ թ․ գարնանը սկսուեց մեր զօրքի կրած դառն փորձութիւնը արևմտեան ճակատում։ Առանց ռազմամթերքի մնացած զօրքը հարկադրուած էր նահանջել, թողնելով թշնամու ձեռքը այնպիսի կարևոր երկրամասեր, ինչպէս Լեհաստանն ու Լիտվան։

Ամբողջ երկրում մի ծայրից մինչև միւսը սկսեցին խօսել, սկզբում գաղտնի իբրև շշուկ, ապա յայտնի ու բարձրաձայն, զինուորական նախարար Սուխոմլինովի դաւաճանութեան մասին։

Թէև մինչև այժմ դատարանը իր հեղինակաւոր վճիռը չի յայտնել այդ նախարարի արարքների մասին, բայց Դումայի ամբիոնից բազմիցս շեշտուել է Սուխոմլինովի դաւաճանութիւնը։

Ինչ վճռի էլ յանգի դատարանը Սուխոմլինովի վերաբերմամբ, մեր