նախ իբրև նախարաարապետ, ապա իբրև արտաքին գործերի նախարար։
Բոլոր նախարարների նման Շտիւրմերն էլ խոստումներ արեց, գեղեցիկ սկզբունքներ ազդարարեց, գրուատեց հասարակական ոյժերի բարձր արժէքը, շեշտեց պարենաւորման գործը կազմակերպելու անհրաժեշտութիւնը, բարեփոխութիւնների յոյսեր տուց և ի վերջոյ պնդեց, որ պատերազմը պիտի շարունակել մինչև յաղթական վախճանը։
Բայց այս խօսքերին հետևեցին այնպիսի գործեր, որ Շտիւրմերի նախարարապետութեան շրջանը դարձավ ամենամռայլը այս պատերազմի ընթացքում։
«Մեր երկիրը, որ երկու տարուց աւելի անվեհեր կռիւ է մղում ամենասոսկալի թշնամու դէմ, որի նմանը երբէք չի ունեցել Ռուսաստանը, այդ նոյն երկիրը այժմ մահու սարսափ է զգում իր սեփական կառավարութիւնից», ասել է իր ճառի մէջ ազգայնական Շուլգինը Պետական Դումայում։
«Ոչ մի յեղափոխական իշխանութիւն, ասել է մի այլ պատգամաւոր, չէր կարող այնքան ժողովրդականացնել կառավարութեան վերակազմութեան անհրաժեշտութիւնը, որքան այդ՝ Ռուաստանի համար օրհասական մարդը։
Այդ «օրհասականութիւնը» աւելի ևս ակներև դարձաւ այն օրից, երբ արտաքին գործերի նախարորութեան ղեկն էլ անցաւ Շտիւրմերի ձեռքը։
Յայտնի է, որ Ռուաստանի ամենացաւոտ խնդիրների թուին է պատկանում նաև ազգային խնդիրը, որի վերաբերմամբ կառավարութեան ընթացքը մնացել է նոյնը, աւանդականը․․․
Պատմական որոշ իրադարձութիւնների շնորհիւ Լեհական խնդիրը առանձին կարևորութիւն ստացաւ ներկայ պատերազմի ընթացքում ։ Եւ Ռուսաստանը, որ իրան կոչուած էր համարում կազմակերպելու սլաւոն ազգերը ընդդէմ աշխարհակալ գերմանականութեան, մի քայլ անգամ չարեց իրագործելու լոհացիներին արած խոստումը, որ այնքան պարզ ու որոշ ձևակերպուած էին Գերագոյն Հրամանատարի յայտնի կոչի մէջ պատերազմի առաջին օրերին։
Իրազեկ մարդիկ վաղուց գիտէին, որ Գերմանիան միայն սին խօսքերով ու խոստումներով չէր, որ պիտի աշխատէր իր կողմը գրաւել լեհացիների համակրանքը, և արտաքին գործերի նախարար Սազոնովը աշխատեց կանխել Գերմանիային լեհական հարցի վերաբերմամբ, առաջարկելով ինքնավար Լեհաստանի իր կազմած ծրագիրը (Իհարկէ դեռ թղթի վրայ և լոկ խոստումների սահմանում)։ Բայց այդ ծրագիրը անընդունելի համարուեց «ազատամիտ» լինելու պատճառով և Սազոնովը պաշտօնանկ եղաւ ներկայ թուի յուլիս ամսին։ Նրան փոխարինեց նախարարապետ Շտիւրմերը և պետութեան ամբողջ բախտը անցաւ այդ «օրհասական» մարդու ձեռքը։
Այն, ինչ որ գաղտնիք էր Ռուսաստանի համար Շտիւրմերի վերաբերմամբ, գաղտնիք չէր մեր թշնամի Գերմանիայի համար։ Առաջին անգամ չէր, որ կրկնւում էր այդ երևույթը։ Պատգամաւր Միլիւկովի բերած վկայութււնները գերմանական լրագիրներից դումայում արտասանած իր պատմական ճառի մէջ