Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/264

Այս էջը սրբագրված է

Դրութեան պատկերը կատարեալ դարձնելու համար անհրաժեշտ է մի քանի խօսք ևս ասել պարենաւորման կարևոր խնդրի մասին, որ ողբեգական բնոյթ է րնդունել այժմ ամրողջ երկրի համար։ Թէ թշնամի երկրներում և թէ մեզ դաշնակից պետութիւնների մէջ ահագին ստեղծագործական աշխատանք են երևան հանել երկիրը կազմակերպելու համար, լաւ գիտակցելով, որ միայն կազմակերպուած ժողովուրդը ընդունակ կը լինի անխռով կրելու պատերազմի հասցրած դժնդակ հարուածները մինչև վերջը: Իսկ երկիրը կազմակերպելու աոաջին պայմանն այն է, որ ժողովուրդը հնարաւորութիւն ունենայ հեշտութեամբ հայթայթելու իր օրուայ պարէնը։ Այդ տեսակետից ամենից շատ ուշադրութեան արժանի է Գերմանիայի օրինակը: Այդ երկիրը ամենից շուտ ըմբռնեց ժովովրդի պարենաւորման աոաջնակարգ նշանակութիւնը և անմիջապէս ձեռնարկեց մի շարք այնպիսի միջոցների, որոնք հետզհետէ ընգրկելով երկրի ամբողջ տնտեսական կեանքը, ստեղծել են մի այնպիսի դրութիւն, որ լրագրները անուանում են «պետական սոցիալիզմ»։

Ճշմարիտ է Գերմանիան գտնւում է բացառիկ դրութեան մէջ պարենաւորման խնդրի վերաբերմամբ, ուստի և աւելի հրամայական շարժառիթներ կային այդ երկրում օր առաջ ձեռնարկելու ժողովրդի պարենաւորման գործի կազմակերպման, բայց անուրանալի է և այն, որ գերմանական Ժողովուրդը այս խնդրում ևս ցոյց տուեց անօրինակ կազմակերպչական հանճար։

Պարենաւորման խնդիրը լուծելիս նոյն ուղիով են ընթացել Սնգլիան ու Ֆրանսիան, որովհետև այլ կերպ անհնար կը լինէր երկարատև ու ահեղ պատերազմ մղել և յաղթանակի յոյսեր ունենալ։

Իսկ մեզանում, մեր հացառատ երկրում, որ նախ քան պատերազմը տարիներ շարունակ իր հացով կերակրում էր մեր այսօրուայ թշնամի Գերմանիային, մենք հանդիսատես ենք երկրագործութեան նախարարի և ներքին գործոց նախարարի կռուին, թէ իրանցից ում պիտի պատկանի գլխաւոր դերը պարենաւորման գործում...

Եւ մինչդեռ նախարարները կռւում են աոաջնութեան համար, սովի ուրուականը օրէցօր աւելի է պարզում իր լայնատարած թևերը ամբողջ երկրի վրայ:

Պարենաւորման խնդրում, ինչպէս և շատ ուրիշ կարևոր խնդիրներում, ստեղծուել է մի տեսակ կախարդական շրջան, որից կարծես ելք չը կայ: Կաոավարութիւնը ինքն անկարող է կարգաւորել պարենաւորման գործը, իսկ ժողովրդին չի ուզում յանձնել այդ խնդրի լուծումը, որովհետև չի հաւատում նրան, երկիւղ է կրում նրանից։

Եւ այն ժամանակ, երբ հողատերերի պահեստներում մի քանի հարիւր միլիոն փութ ցորեն կայ մթերուած, հացը մեզանում, ինչպէս և այլ կենսական մթերքները, 80%-100% աւելի թանկ է, քան օրինակ Ֆրանսիայում։ Այդ հացը, ասում են, վաճառքի չի հանւում և պահւում է այն