են անձերի փոփոխումով սիստեմի փոփոխման խաբուսիկ երեոյթ ստեղծել։
Այլ վերաբերմունք ցոյց տուին ձախակողմեանները՝ սոցիալ–դեմոկրատները և աշխատաւորականները դէպի այս վերջին փոփոխումը անձի։
Նրանք փորձեցին նոր նախարարապետին խոսելու հնարաւորաթիւնից զրկել և օբստրուկցիայի միջոցով յայտնեցին իրանց բողոքը, որի համար Դուման հեռացրեց նիստերից իր ըմբոստ անդամներին:
Ե. Ա. Ֆ. Տրեպովը հնարաւորութիւն ստացաւ խօսելու։ Նա էլ րստ սովորութեան շեշտեց հասարակական կազմակերպութիւնների նշանակութիւնը, ցանկութիւն յայտնեց համերաշխ գործելու Պետական Դումայի հետ է խօսելով պատերազմի մասին՝ հայրենասիրական խօսքեր արտասանեց...
Ի՞նչ տպաւորութիւն պիտի թողնեն նոր նախարարապետի այս խոսքերը, որ այնքան նման էին նրա նախորդների՝ Գորեմիկինի և Շտիւրմերի խոսքերին, տաղտկալի լինելու չափ նման։
Նախարարապետից անմիջապէս յետոյ խօսք է առնում Պուրիշկևիչը ՝ «ամենաաջակողմեանը բոլոր աջակողմեանների մէջ», ինչպէս ինքն ասեց իր մասին, և այնպիսի լեզու բանեցրեց, որ պէտք է տակն ու վրայ անէր նոր նախարարապետի բոլոր յոյսերը։ «Կառավարութիւնը, ասաց Պուրիշկևիչը, սիստեմի ու ծրագրի բացակայութեան պատճառով աւելի, քան որևիցէ մէկը, սպանում է ժողովրդի հայրենասիրական զգացումը»։
Պուրիշկեիչը իր ճառում մատնանիշ է անում նաև գերմանական կուսակցութեան վրայ, որ զարմանալի հետևողականութեամբ գործում է Ռուսաստանում յօգուտ գերմանիայի և որին աջակից են հանդիսանում ռուս հասարակութեան տականքները:
Միլիկովը իր պատասխան ճաոի մէջ մատնանիշ է անում այն ընդհանուր ցնցման վրայ, որ տիրեց ամրողջ երկրին Դումայում արտասանած խարազանող ու մերկացնող ճառերից յետոյ, յիշում է Դումայի տարած յաղթանակի մասին, որի հետևանքն եղաւ Շտիւրմերի անկումն և ապա աւելացնում. «Բայց աւաղ, մենք այժմ ևս, ինչպէս և առաջ, կանգնած ենք ժողովրդին խորթ ու փոքրիկ մարդկանց առաջ։ Սրանց շրջանում չը կայ մէկը, որին ժոդովուրդը ճանաչէր և հաւատար։ Բոլոր նշաններից երևում է, որ ոչ թէ միայն մարդիկ են նոյնը, այլ և կարգերն են նոյնը մնացել, բայց չէ՞ որ մենք հենց այդ կարգերն էինք համարում չարիքի արմատը: Ճիշտ է հեոացաւ այն մարդը, որ չարիքի մարմնացումն էր, ճիշտ է և այն, որ նա հեոացաւ ձեր պահանջով, արդարացաւ իմ խօսքը, թէ նա այլևս այստեղ չի վերադառնայ: Եւ այդ, պարոններ, ձեր յադթանակն է, աոաջինը այդօրինակ յաղթանակների, բայց դա շատ հեռու է կատարեալ յաղթանակ լինելուց»:
Նոր նախարարապետի դէմ խօսող պատգամաւորների բոլոր ճառերը լսելուց յետոյ Դումայի մեծամասնութիւնը կազմող յաոաջադիմական բլոկը ընդունեց հետևեալ բանաձևը.
«Ընդունելով, որ դահլիճի կազմի փոփոխութիւններր միանգամայն անկատար են, որ անհրաժեշտ է ոչ թէ անձանց, այլ սիստեմի փոփոխութիւն, Պետական Դուման ոչ մի հիմք չի տեսնում փոխելու իր վերաբերումը դէպի կառավարութիւնը, ուստի յայտնում է 1) մութ և