Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/270

Այս էջը սրբագրված է

ՄԱՀԱՑԵԱԼՆԵՐ


ՍԵԴՐԱԿ ԹԱՌԱՅԵԱՆ

Մի ինքնուրոյն դեմք աներևոյթացաւ հայ գրական ասպարէզից։ Նոյեմբերի 25-ին Թիֆւիսում, Արամեան հիւանդանոցում, վախճանուեց Աեդրակ Թառայեանը։

Այդ եղերական թուականից մի քանի օր աոաջ «Մշակում» տպագրում էր հետևեալ յայտարարութիւնը «Սեդրակ Թառայեանը խնդրում է բարի մարդկանց գտնել իրան մի սենեակ: Ցանկայի է, որ սենեակը լինի վառարանով և ծաոայով։ Աենեակի վարձը մինչև 40 ռ. և ոչ աւելի, որ սենեակ տուողը ամսէամիս կըստանայ կանոնաւոր կերպով։ Կամ թէ վարձի մի մասի կամ ամբողջի փոխարէն կարող է տալ դասեր բոլոր առարկաներից։ Դիմել «Մշակի» գրասենեակը»։

Թառայեանը չապրեց իր փնտրած սենեակի յարկի տակ, այն սենեակի, որ պիտի ունենար վաոարան ու ծառայ: Նրա յայտարարութիւնը երկրորդ անգամ երևաց «Մշակի» նոյեմբերի 19-ի համարում։ Իսկ թերթի նոյեմբերի 23-ի համարում տպագրուած էր. «Գրող Սեդ. Թաոայեանը ծանր հիւանդ է և զուրկ է թէ բժշկական և թէ մասնակի խնամքից։ Մէն–մենակ պառկած է նա իր ցուրտ սենեակում։ Նա սաստիկ մրսել է և դժուարութեամբ է խօսում»։ Նոյեմբերի 25—ին մահը ընդմիշտ փականք դրեց նրա լեզուին:

Աեդրակ Թաոայեանը մոլեռանդ անձն էր հոգևոր կեանքի բնագաւառում։ Իր վտիտ կազմուածքի մէջ նա ամփոփում էր չափազանց մեծ ոգորումներ, իր թոյլ ուսերին բարձել էր հոգևոր ծանր բեռը։ Այդ մարդը ինքն իրան չէր խնայում: Նրա կեանքի վսեմութիւնը հէնց այդ անխնայողութեան մէջն էր կայանում։ Նա ունէր իր արբեցման հոգևոր ըմպելիքը, որ նրան պահում էր մի կախարդական աշխարհում, որ թոյլ չէր տալիս ընկճուելու նիւթական կեանքի անհրապոյր էութեան հանդէպ։ Մահուան տագնապը հազիւ թէ կորզած լինի նրան իր կախարդական աշխարհից։ Համոզուած ենք, որ իր մասին ունեցած համարումի և իր հոգևոր խառնուածքի շնորհիւ՝ նա մահն ընդունել է անդորր հոգով իբրև մի աոաքեալ, իբրև մի երազող փիլիսոփայ:

Երազն էլ է պարգևում երջանկութիւն, երբ նա տոգորում է մարդու, ողջ էությունը: Ոչ ոք չի կարող ասել, թէ Թառայեանը իրան ապերջանիկ էր զգում: Երազը նրա փրկարար զէնքն էր։ Այդ զէնքի հետ նա գերեզման մտաւ։ Թառայեանի կեանքը իմաստ ունէր և դա երջանկութիւն էր բաշխում նրան։ Չասենք, թէ Թառայեանը դժբախտ մեռաւ։ Նա բախտաւոր էր իր գիտակցութեան մէջ, իր կախարդական հոգևոր աշխարհում։ Պէտք է սակայն թափանցել այդ կախարդական աշխարհի խորքը, ըմբռնել նրա Էութիւնը։ Բաւ չէ, որ նա գերել էր իր հեղինակին։ Պէտք է իմանանք, թէ նա