որպսիսի բարեմասնութիւն է հանդիսանում մեզ համար, ի՞նչ արժէք է ներկայացնում հասարակական իմաստով։
Աեդրակ Թառայեանին ճանաչում եմ 1903 թուականից, Բագւում եկեղեցական կալուածների գրաւման նախօրեակին մի ժողովում ծանօթացայ նրա հետ, նա դիմադրութեան կողմնակից էր, իսկ այդ տրամադրութիւնն սկզբում այնքան էլ ընդհանրացած չէր։ Յիշում եմ, որ յետագայում, նոյն թուականին, մեր հանդիպումների ժամանակ Նա յափշտակուած խոսում էր այն մասին, թէ հայերը պէտք է համալսարան բանան Եւրոպայի մի ազատ, անկիւնում։ Կարծեմ այդ նպատակը նա նպատակայարմար էր դատում իրագործել Բոլղարիայում։
Աեդրակ Թառայեանը այդ ժամանակ Գր. Արծրունու ուղղութեանը հետևող գրող և հասարակական գործիչ էր, նա հայ մամուլի մէջ չէր երևում։ Դժգոհ էր այդ մամուլից։ Մէկ-մէկ «Ծերունի»(«Старикъ») կեղծանունով «Տխուր մտքեր»(«Грустныя мысли») վերտառութեամբ յոդուածներ էր զետեղում թերթում։ Այդ շրջանում նա և ուսուցանող էր։ Աշակերտական խմբակներում դասախօսութիւններ էր կարդում հայերէնի գրականութեան և հասարակական հարցերի մասին։ Հարկաւ է այդ դասախոսթիւնները գաղտնի զբաղմունք էին։ Հայ հոգևոր կեանքը շնորհիւ հալածանքի անցել էր վարագոյրի ետև։ Թառայեանր ևս սաիպուած էր նոյնպէս վարագուրել իր հասարակական աշխատանքը։
Այդ շրջանի Թառայեանը ինձ ծանօթ էր իր այն ժամանակուայ, աշխատանքներով և ապրումներով։ Նրա անցեալ գրական գործը ինձ, որպէս նոր մարդու, անծանոթ էր։ Լսել էի, որ անցեալում աշխատակցել է «Մշակին», «Մուրճին» և «Տարազին»։ Եւ միայն այսքանը։ Յետագայում ես պէտք ունեցայ փնտրումներ կատարել հայ պարբերականների էջերում։ Շատ նոր անուններ ու գործեր գրաուեցին իմ ուշադրութիւնը։ Հարկաւ, ես անուշադիր չը մնացի և դէպի Ս. Թառայեանի գրական, անցեալը, դէպի նրա գրական ժառանգութիւնը, որ մթերուած էին պարբեականների էջերում։ Եւ ես կարծում եմ այսօր, որ այդ գրական ժառանգութիւնից մնացել է յիշատակութեան արժանի բողոքականների մասին գրած այն մեծ յօդուածը, որ Թառայեանը զետեղել է «Մուրճում» («Հայ բողոքական համայնքը», «Մուրճ», 1893, N N 2,3,4 և 5)։ Այդ յօդուածի մէջ հեղինակը՝ինքը բողոքական ընտանիքի զաւակ՝ բողոքող է հայ աւետարանական համայնքի դէմ։ Բողոքում է նախ և առաջ այն երևոյթի դէմ, որ լիւթերական համրուած հայը, խորթանում է ազգային—հասարակական մարմնից, երես է դարձնում հարազատ ցեղից և տոգորւում ապազգային բնազդներով։ Ապա Թառայեանը ծառանում է աւետարանական համայնքի կրօնական մոլեռանդութեան դէմ։ Նա նշմարում է, որ լիւթերականութեան հակուած հայերը դառնում են արգահատելի աղանդաւորական եռանդի մէջ։ Կրօնը նրանց ընթացնում և դիմազուրկ է դարձնում։ Հեղինակի այդ յօդուածը գրուած է այն նպատակով, որ, ինչպէս կարտայայտուէր Ստ․ Նազարեանը, ապացուցի, թէ՝ «այլ է ազգութեան հանդէսը և այլ կրօնի հանդէսը»։ Թառայեանը սթափման և աշխարհիկ կեանքի կոչ է անում հայ աւետարականներին և հեգնում տհաս և նախապաշարուած քարոզիչների «փրկչական» գործունէութիւնը։
Սակայն այդ նոյն իսկ ժամանակ Ս․ Թառեյանը յայտնի դէմք էր ոչ