ինչ միջոցներ էին անհրաժեշտ, որ իրագործուէին Ս․ Թառայեանի հասարակական իդէալները։ Քաղաքական պայքար արդեօք, որ նպատակ ունի պետութեան ղեկը յանձնել շահագրգռուած կողմին և պետական ամբողջ զօրութեամբ ու հեղինակութեամբ առաջ տանել հասարակական կերպարանափոխման ու վերաշինման գործը։ Դժուար է պնդել, թէ Թառայեանը նման քաղաքական գործունէութեան կողմնակից էր։ Նա քաղաքական կռուի անհրաժեշտութիւնը չէր բացառում, բայց նրան տալիս Էր շատ երկրորդական նշանակութիւն։ Նրա համար հիմնականն ու մարդկային հասարակութեան վերածնութիւնը երաշխաւորողը մարդու ներքին բարոյական կատարելագործման պահանջն էր։ Այս տեսակէտից նա պաշտում էր Սոկրատին, ընդունում էր քրիստոնէական ուսմունքի ամբողջ վեհութիւնը, խոնարհում էր Տոլստոյի աոջև։
Ա. Թառայեանի համար անընդունակ մարդ գոյութիւն չունէր։ Ամեն ոք կարող էր հանճար, ստեղծագործող ոյժ դառնալ։ Պէտք էր փոփոխել աննպաստ հասարակական պայմանները և մարդուն ներշնչել ինքնակատարելագործման տենչն ու կարոտը։ Մնացածը ինքնին կը յարդարուէր։
Մեծ ջանք չի պահանջւում ցոյց տալու Ս․ Թառայեանի «ընկերական» ուղղութեան հակասութիւնները, եթէ այդ ուղղութեանը մօտենալու լինենք գիտական սոցիալիզմի պահանջներով։ Թառայեանը իր ընտանիքի վերակազման և գիւղակրթութեան քարոզներով, իր անհատի ջանքերին յատկացրած խոշոր դերով միանգամայն հեռու Է մնում գիտական սոցիալիզմից։ Նա իր աշխարհայեացքի կորիզով մնում է տրտնջող ու բողոքող շուար քաղքենի, հաւասար կացութեան ու կայուն յարաբերութիւնների սիրահար։ Իր հարազատ յարկն ու երդիկը մի անկիւնում, իր սեփական պարտէզն ու դաշտը, կամ «ոսկէ» համարուած հացաբեր արհեստը և դրան իբրև լրացում՝ մեր բանաստեղծի հետևեալ ցանկութիւնը.
Ու սրտով սիրած Շուշանըս լինի
Օջախիս կոքին, գուրգուրենք իրար։
Ս․ Թառայեանի «ընկերական» ուղղութիւնից կարելի է մրզել և այս միայն ստանալ։ Իսկ դա այն համադարմանը չէ, որ կարող է արդի մարդկութեանը հանել հասարակական փակուղիից։
Իբրև դրական հասարակական վերանորոգիչ Ս. Թառայեանը, կարելի է ասել, «նոր» հեոանկարներ չի բանում մեր աոջև։ Բայց նրա հասարակական վերածնութեան շուրջը տարուած գործունէութիւնը այնուամենայնիւ ունի դրական արժէք։ Այդ արժէքը կայանում է արդի հասարակական կեանքի քննադատութեան մէջ։ Թոյլ լինելով իբրև շինարար՝ Ս. Թառայեանը օգտակար էր իբրև «հիմքեր փորփորող»։ Սա մի ծաոայութիւն է, որ արժէ յիշատակել, մի ծաոայութիւն, որ չի յաջողւում շատ հասարակական զործիչների։ Այս իսկ ծաոայութեան համար հայ աոաջաւոր միտքը երախտապարտ կը մնայ նորոգ հանգուցեալին։