Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/276

Այս էջը սրբագրված է

ԱՒԵՏԻՔ ԷԶԵԿեԱՆ

(1849 1916)

Նոյեմբերի 29-ին կարճատև, ծանր հիւանդութիւնից յետոյ վախճանուեց «Մշակի», «Տարազի» և այժմ դադարած «Արօր» ամսագրի աշխատակից ու հասարակական գործիչ Աւետիք Եզեկեանը։ Այն մահազդերը, որ տպագրուած են թերթերում, վկայում են, թէ Եզեկեանը իր Հասարակական եռանդը սպառել է բազմապիսի ասպարէզներում։ Նա եղել է վարչութեան անգամ հայ Նպաստամատոյց Ընկերութեան, Հայաստանի Վերաշինութեան Ցանձնաժողովի, խմբագրական մասնաժողովի անգամ Հայոց Ազգագրական Ընկերութեան, խորհրդի փոխանդամ Հայոց Դրամատիքական Ընկերութեան և այլն։ Այսպիսով յանձին Եզեկեանի Հայ ազգը կորցնում է ոչ միայն գրական մշակի, այլ և կուլտուրական աշխատւորի։

«Մշակը», որի էջերում Ա, Եզեկեանր աւելի յաճախ և աւելի ընտանիօրէն է հրապարակ եկել իբրև հրապարակախոս՝ hետևեալ կենսագրական տեղեկութիւններն է hաղորդում նրա մասին ( N. 69, 1916 թ. յօդուած Հ․Ա․-ի։*) Նորոգ Հանգուցեալը ծնուել է 1849 թ. Ալէքսանդրոպոլում։ 10 տարեկան Հասակում նա տարուել է Պարիզ և յանձնուել Մուրադ-Ռափայէլեան վարժարանը, որի փակումից և Վենետիկ փոխադրուելուց յետոյ՝ պատանի Եզեկեանը նոյնպէս տհղափոխուել է Վենետիկ և այստեղ աւարտել իր ուսումը։ 28 տարեկան հասակում նա վերադառնում է արտասահմանից և ուսուցչական պաշտօն ստանձնում Ալէքսանդրոպոլի Արդութեան դպրոցում, ուր այդ ժամանակ պաշտոնավարում էր Ղ․ Աղայեանը։ Ալեքսանդրոպոլից Եզեկեանը ուսուցչի պաշտոնով տեղափոխւում է Ներսիսեան դպրոցը 1883-1892 թ.թ., ամբողջ տասը տարի, նա քարտուղարի պաշտօն է կատարում Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերութեան մԷջ։ Նրա այդ ժամանակաշրջանի պաշտօնավարութեան մասին ընկերութեան 30-ամեայ գոյութեան պատմութիւնը կազմող պ. էօն հետևեալն է վկայում. «1892 թ․ սեպտեմբերից Աւետիք Եզեկեանը թողնում է քարտուղարի պաշտոնը, որ ամենայն բարեխղճութեամբ և օրինակելի խնամքով վարել էր տասը տարի անընդհատ, մէն-մենակ, աոանց օգնականի, կրելով իր ուսերի վրայ կազմակերպչական գործունէութեան ամբողջ ծանրութիւնը։ Այդ տասը տարուայ ընթացքում Խորհուրդը գուցէ միակ հիմնարկութիւնն էր ռուսհայերի մէջ, որ կարող էր օրինակելի համարուել գեղեցիկ հայերէնով գրուած իր գործավարութեամբ»։**) Աւ. Եզեկեանի մատուցած ծաոայութիւնը Կ. Հ. Բ. Ը. ջերմ դրուատման է արժանացել նաև այդ ընկերութեան հիմնադրի՝ Բ. (Նաւասարդեանի կողմից։ Յարգելի բժշկապետի վկայութեամբ Եզեկեանը «աչալուլջ պաշտօնավարող» էր, «խոհուն միտք», «անդուլ աշխատող», «անբասիր» և «համեստ վարմունքի» տէր, «ճշտապահ» և «հմտալի հայագէտ» («Մշակ» N 271, 1916)։


  • ) «Մշակի» տուալները լրացնում ենք այլ աղբիւրներից քաղած տեղեկութիւններով։
    • ) Էէ․՝«Երեսնամեակ հայոց Բ․ Ը․ Կովկասում»։ Թիֆլիս, 1911, էջ 137—138։