Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/278

Այս էջը սրբագրված է

Հետաքրքրական իմաստ կայ այդ գործերի մէջ, բայց իսկական գեղարուեստ ու ոգևորութիւն՝ ոչ։

Աւետիք Եզեկեանը լաւ հայերէն իմացողի հռչակ ունէր։ Նա իր լեզուի ու ոճի մէջ ամուր Էր պահում Մխիթարեաններից ստացած ժառանգութիւնը։ Սակայն լեզուն չի կարող մնալ ընդարմացած վիճակի մէջ։ Ինչպէս ամեն երևոյթ՝ լեզուն էլ է յարաճուն փոփոխւում և նորոգւում։ Այս տեսակէտից լեզուի աւանդապահութիւնը կարող է յաճախ ուղղուել նոյն այդ լեզուի բարգաւաճման դէմ։ Խոստովանում ենք, որ Աւ․ Եզեկեանի գրածները հասկանալու համար պահանջւում է խիստ լարուած ուշադրութիւն, որ հարկաւ յօգուտ նրա լեզուի չի խօսում։

Դ. Ա.

ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵԻԻՉ ԵԻ էՄԻԼ ՎԵՐՀԱՐՆ

Երկու բազմատագնապ ժողովուրդների երկու մեծ զաւակներ՝ Սենկեւիչն ու Վերհարնը յաւիտենականութեան գիրկն անցան իրենց հայրենիքների ապրած ամենադառն ժամանակ, երբ անողորմ թշնամու կրունկների տակ հեծում են հարազատ ժողովուրդները։

Երկուսն էլ օտարութեան մէջ ապրում էին դառը կսկիծը իրանց Ժողովրդների և սփոփիչ խօսքով ու գործով անվհատութեան ոգին պահպանում դժբախտ հայրենակիցների մէջ, լուսաւոր վաղուայ յոյսը հրահրում: Սենկևիչր պատերազմի բռնկումից յետոյ բնակութիւն էր հաստատել ազատ Շուէյցարիայում և գլուխ կանգնած Լեհաստանին օգնող ընկերութեան՝ յուզիչ կոչեր էր անում քաղաքակիրթ մարդկութեան, գումարներ ժողովում և հասցնում իր դժբախտացած եղբայրներին։ Վտարանդի Վերհարնը անցնում էր հիւրընկալ Ֆրանսիայի մի ծայրից միւսը և պատմում ի լուր աշխարհի իր ժողովրդի կրած տառապանքները։

Եւ մեծ բանաստեղծը իր եղերական վախճանը գտաւ երկաթուղու գնացքի անիւների տակ այն պահուն, երբ վերադառնում էր Ռուանից, ուր գնացել էր դասախօսելու աշխարհասասան պատերազմի իմաստի մասին։

Հենրիկ Սենկևիչը ծնուել է 1846 թուականին։ Ուսել է Վարջաւայի համալսարանում։ Գրականութեամբ սկսել է զբաղուել շատ վաղ, սակայն գրական հռչակն սկսւում է 1876 թ․,երբ Սենկևիչը ճանապարհորդութիւն կատարեց դէպի Ամերիկա և այնտեղից դրեց իր ամերիկական նամակները։ Ազգային մեծ գրողի համբաւը Սենկևիչն ստացաւ 1884 թուականից, երբ լոյս տեսաւ նրա աոաջին հայրենասիրական պատմական վէպը՝ «Հրով և սրով», որին հետևեցին միւս վէպերը «Ջրհեղեղը» և «Պան Վոլոդիեօվսկին»։

Այս պատմական վէպերը ահագին նշանակութիւն են ունեցել լեհ ժողովրդի համար։

1883 թուականի ապստամբութիւնից յետոյ, ինչպէս յայտնի է,