Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/280

Այս էջը սրբագրված է

գիտակցական տենդենց, այլ գրուածքների ներքին էութիւնը, նրանց ոգին.․. Այնուամենայնիւ Սենկևիչի պատմական֊Հայրենասիրական վէպերը ոչ-լեհացու համար խոշոր արժէք չեն ներկայացնում։ Ճիշտ է, ինշպէս իր բոլոր գրուածքներում, այստեղ էլ Սենկևիչը բազմաթիւ ապացոյցներ է տալիս պատմողի և նկարագրողի իր փայլուն տաղանդի։ Բայց մի հանգամանք րէալիստ Սենկևիչը այս վէպերում ամենևին չի խորշում րոմանտիկական դպրոցին յատուկ վառ ու ճչացող ներկերից։

Վէպերը լի են հերոսների յանդուգն արկածների դիւցազնական կռիւների, ինքնազոհութեան անհամար օրինակների վառ նկարագրութեամբ... «Հրով ու սրով...»

Այս վէպերում Աենկևիչը շատ խոշոր ներկայացուցիչն է այն վիպական կիսարոմանտիկ-կիսարէալիստական դպրոցի, որի ամենաբնորոշ ներկայացուցիչը մեր գրականութեան մէջ Րաֆֆին է։

Անցեալի իդէալիզացիան Սենկևիչի վէպերում վանող է դարձնում նրա հայրենասիրութիւնր, և ոչ-լեհացի ընթերցողր, չըզգալով գրուածքնքների հասարակական պաթոսը, Սենկևիչի այս վէպերը պիտի համաարէ պատանիների ընթերցանութեան նիւթ։

Սակայն ինչ նշանակութիւն էլ ունենան լեհ ժողովրդի Համար այս վէպերը, նրանցով չէ, որ պէտք է դատենք գրողի մասին։

Բացի հայրենասիրական վէպերից Սենկևիչը երևան է եկել որպէս փոքրիկ պատմուածքների հեղինակ, որոնց մէջ նա ցուցահանել է գեղարուեստագէտի խոշոր տաղանդ և խորը համակրանք դէպի փոքրիկ մարդիկ, անզօրները։

Սակայն Սենկևիչի համաշխարհային Հռչակը Հիմնուած է երեք յայտնի վէպերի վրայ, որոնք են՝ կենցաղական «Պոլանեցկիների ընտանիքը», հոգեբանական «Աոանց դաւանանքի»֊ն և պատմական «Յո՞ երթաս»–ը, նամանաւանդ վերջին երկուսը։

«Պոլանեցկիների ընտանիքը» վէպի մէջ Սենկևիչը տալիս է լեհ հասարակութեան բուրժուական խաւի նկարագիրը։ Վէպը ներկայացնում է մի կեանք, որ զուրկ է վերասլացումներից, բովանդակութիւնից։

Հայ ընթերցողը ծանօթ է արդէն Սենկևիչի ամենահռչակաւոր գրուածքներին. խօսքը «Յո՞ երթաս» և «Առանց դաւանանքի» վէպերի մասին է։

«Յո՞ երթաս»-ը (պ․ Ստ. Լիսիցեանի թարգմանութեամբ) և «Առանց Դաւանանքի»–ն (պ. Տ. Յովhաննիսեանի թարգմանութեամբ) վաղուց են դասուել հայ ընթերցողի ամենասիրելի գրքերի շարքը։ Այս գրուածքների թարգմանութիւնը կայ գրեթէ բոլոր լեզուներով։

«Յո՞ երթաս»–ի փայլուն պատկերները անմոռանալի կը մնան ամեն մի ընթերցողի համար։ Հեթանոս Հռոմի պայքարը քրիստոնէութեան դէմ Սենկևիչը կարողացել է ներկայացնել զարմանալի ուժեղ գոյներով։ Առանձնապէս յաջողուած պէտք է համարել Հռոմի պալատական կեանքի և արիստոկրատիայի ցոփ գոյութեան նկարագիրը, առհասարակ անկման ճըգնաժամն ապրող շքեղ հեթանոսութեան վերջին գալարումների պատկերը։

Այս գրուածքի համար Սենկևիչը ամենաբարեխիղճ կերպով ուսումնասիրել է Ժամանակը հռոմէական աղբիւրներով։ Եւ մասնագէտ-պատմաբանների