կարծիքով Հոոմի նկարագիրը դուրս է եկեք խիստ հարազատ, պատմութեան տուեալներին համապատասխան։
Եթէ «Յո՞ երթաս»ը հետաքրքրական է գլխաւորապէս իր արտաքին փայլով, շքեղ նկարագրութիւններով, երկու հակամարտ աշխարհների բաղխումով, «Առանց դաւանանքի»-ն մեր ուշադրութիւնը սևեռում է մարդկային հոգու ամենանրբին բաբախումներին, ներկայացնելով տանջուող անհատը իր խոհերով ու ապրումներով։
«Առանց դաւանանքի»-ն զուտ, հոգեբանական վեպ է, որի հերոսի տիպը համամարդկային արժէք ունի։ Հեղինակը պատկերագծում է կեանքը մի մարդու, որ «դաւանանք» չունի, առոյգ ոգի ներշնչող նպատակ չունի, թպրտամ է բարոյական խնդիրների և հանելուկների ցանցի մէջ։ Պլոշովսկին (վէպի հերոսը) հիւանդոտ զգայութիւն ունի, խորհող միտք, գեղեցկի պաշտամունքը, բայց նա հաստատուն կռուան չունի ոտքերի տակ և բրոնուած է վտանգաւոր ինքնավերլուծման ու ինքնախարազանման ցաւով։ Եւ այդ հարուստ հոգին ի վերջոյ ինքնասպանութեան մէջ է գտնում առեղծուածների լուծումը։
Վէպը լի է հոգեբանական խորը վերլուծումներով և գեղագիտական խիստ հետաքրքրական մտքերով։
«Սենկևիչը միայն Լեհաստանին չի պատկանում, ասում է յայտնի լեհ հասարակական գործիչ Ա. Լեդնիցկին, բայց նա ամենից շատ թանկ է Հարազատ ժողովրդի համար, և ազատ Լեհաստանը առաջին արձանը պիտի կանգնեցնի այն գրողին, որ լեհ խօսքի երգիչն է եղել Լեհաստանի ծանր օրերին»։
Լեդնիցկուն ձայնակցում է վերոյիշեալ Կոզլովսկին.
«եւ երբ որ կը գայ այն րոպէն, որին չը հասաւ մեծ գեղարուեստագէտը, երբ կը ցրուի Լեհաստանը պատած արիւնոտ մառախուղը և նոր կեանքի արևը կը լուսաւորի լեհական դաշտերը և երբ լեհ նոր, ալելի երջանիկ սերունդը յետադարձ հայեացք կը ձգի իր ժողովրդի մղձաւանջային անցեալի վրայ, նա իր մեծագոյն արժէքների շարքը կը դասի այն գրողի ստեղծագործութիւնը, որ այդ մոայլ ժամանակներին խօսամ էր կեանքի ոյժի և ուրախութեան մասին...»։
«Վերհարնը ժամանակակից տնտեսակարգի Դանտէն է[1])...
«Վերհարնը իր պօէմների մէջ մարմնացրել է սոցիալական կեանքի բոլոր տառապանքները, մարդու անզօրութիւնը տիեզերքի օրհասական ոյժերի հանդէպ և տիեզերքի անողորմ անտարբերութիւնր*։
Վերհարնի ստեղծագործութիւնը խորապէս ազգային է. Ֆլանդրիան երևան է գալիս նրա երկերի մէջ իր ամբողջ փարթամութեամբ. «սակայն Վերհարնի ազնիւ ու լայն ստեղծագործութիւնը ներշնչուած է նաև այն իդէալական համաշխարհայնութեամբ, որ կազմում է հանճարի բնորոշ գիծը»...
«Վերհարնը ամեն ինչ տեսել է, ամեն ինչ զգացել, ամեն ինչ հասկացել և ամեն ինչ երգել։ նա համայնապարփակ բանաստեղծ Է, որովհետև
- ↑ Մեծ բանաստեղծի ազգանունը էրօք Վերհարէն է, բայց մենք աւելի սովոր ենք ֆրանսիական ձևին, որն ընդունուած է Ռուսաստանում, թէ կենսագրական տեղեկութիւնները և թէ գրական գնահատումները քաղում ենք Վ. Բրիւսովի յօգուածներից, որ Վերհարնի թարգմանիչն է և լաւագոյն քննադատներից մէկը։