նա համայնապարփակ մարդ է․ նրա համար աշխարհը հոգի ունի, որովհետև նա իր հոգին տուել է աշխարհին»... « Մեր ամբողջ դարաշրջանը անդրադառնում է Վերհարնի ստեղծագործութեան մէջ. նրա բոլոր նորաստեղծ ձևերը վերարտադրուած են Վերհարնի պօէմների մէջ՝ ահագին քաղաքների մռայլ ստուերանկարները, ժողովրդական ամբոխների ահարկու փոթորիկը. հանքերն ու նրանց ներքնաշխարհը, լուռ վանքերը, որ մեռնում են ծանր ըսուերի մեջ։
Մեր օրերը չունին մի այնպիսի հոգեկան ոյժ, որ պօէմ չը լինի դարձած Վերհարնի գրչի տակ»։
«Մտքի հսկայ, խօսքի վարպետ»...
Ահա թէ ով է Վերհարնը յայտնի գրողների և քննադատների կարծիքով։
էմիլ Վերհարնը ծնուել է 1855 թ. մայիսի 22-ին Անտվերպենի մօտ, Սէն–Աման աւանում։ Աւարտել է ԼուվԷնի համալսարանը. 1881 թ. պարապել է փաստաբանութեամբ ( Բրիւսսելում): Սակայն շուտով թողել է խորթ ասպարէզը և ամբողջովին նուիրուել գրականութեան։
1883 թ. Վերհարնը հրատարակել է իր բանաստեղծութիւնների աոաջին ժողովածուն («ֆլանդրիացիներ»), որ տալիս է իր ժամանակակից բելգիական՝ բարօրութիւն վայելող գիւղի պատկերը։ Բանաստեղծը հիւթեղ ոձով և վառ ներկերով պատկերացնում է գիւղացիների կեանքը՝ հովիւների, երկրագործների, բանջարանոցպանների՝ միաժամանակ անուշադիր չը թողնելով նաև գիւղացուն շրջապատող կենդանիների կեանքը՝ կովերի, խոզերի և այլն։
Վերհարնի հետևեալ գիրքը Նուիրուած է վանական կեանքին․ բանաստեղծը տալիս է մի շարք գեղարուեստական դիմանկարներ։
1887 1891 թ․ ծանր ճգնաժամի տարիներ էին Վերհարնի համար․ նրա առողջութիւնը խիստ քայքայուեց և բանաստեղծը հոգեպէս հիւանդանալու սարսափելի վտանգի առաջ էր կանգնած։ Վերհարնը ճանապարհորդեց Անգլիա և Սպանիա, որոնք խորը տպաւորութիւն թողեցին նրա վրայ։
Այս շրջանի ստեղծագործութեան նիւթը բանաստեղծի ճանապարհորդական տպաւորութիւններն են և ցաւատանջ հոգու հիւանդագին ապրումները։ Վերհարնի ժողովածուները իրանց յոռետեսական շնչով կատարեալ հակապատկերն են ներկայացնում բանաստեղծի աոաջին շրջանի առողջ ստեղծագործութեան։ Տանջանքի անհուն աշխարհն է այժմ գրաւում բանաստեղծին, նա տանջանքն է օրհներգում, լողում դէպի «խելագար անյայտութիւնները», «դէպի սարսափները»։
Բարեբախտաբար Վերհարնը առողջացաւ, և նրա ստեղծագործութիւնն էլ սկսեց ազատուել ճնշող պեսսիմիզմից։ Բանաստեղծը դեռ ևս զերծ չէ յոռետեսութիւնից, բայց նրա ոտանաւորները իրենց մէջ կրում են վերածնութեան նշաններ. նա նկարագրում է հայրենի առօրեան, տալով ձկնորսի, ժամկոչի, դարբնի և այլ տիպեր, երգում է անձրևը, քամին...
1892 թ. Վերհարնը և հռչակաւոր բելգիական սոցիալիստ էմիլ Վանդերվելդը (միջազգային սոցիալիստական բիւրօի նախագահը, այժմ նախարար) հիմնեցին Բրիւսսելի ժողովրդական տան գեղարուեստական սեկցիան, որի նպատակն էր դասախօսութիւններ սարքել բանուորների համար արուեսաի մասին, երեկոյթներ, համերգներ կազմակերպել և այլն։ Բանաստեղծի