Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/283

Այս էջը սրբագրված է

վաղեմի պեսսիմիզմը վերացել է, նա այժմ ունի որոշ հասարակական իդէալ, անդրդուելի Հաւատ մարդկութեան լուսաւոր ապագայի նկատմամբ։

Իր հզօր գրչով նա տալիս է այն պայքարի նկարագիրը, որ ներկայացնում է ժամանակակից կապիտալիստական հասարակակարգը։ Նա նկարագրում է քաղաքն իր «շօշափուկներով», ժամանակակից քաղաքը, որ իր իշխանութիւնն է տարածում «խելացնոր» գիւղերի վրայ։ Առաջուայ բարօրութիւնը չունի գիւղը, նա ինչ որ անողորմ օրէնքի ոյժով աւերում է, աղքատանում և սպասաւորութեան գնում քաղաքին։ Սակայն քաղաքներն են, որ պէտք է փրկեն մարդկութիւնը։ Կապիտալիզմը քայքայիչ պրոլետարիզացիայի ենթարկելով գիւղը, միաժամանակ ստեղծում է այն դասակարգը, որ կրում է ապագայի դրօշակը։ «Ապստամբութիւն» բանասաեղծութեան մէջ Վերհարնը հոյակապ պատկերն է տալիս այն տարերային ոյժերի ժայթքումի, որոնք մշտական գրաւականն են մարդկային յառաջադիմութեան։ Այս շրջանին է պատկանում նաև Վերհարնի սքանչելի գրաման, «Այգ»–ը, որի հերոսը ժողովրդական գործիչն է։

Պօէզիան ծաոայում է այստեղ Հասարակական գաղափարներին, բայց ՎերՀարնի գրչի տակ նա երբէք չի դադարում պօէզիա լինելուց։ Իր միւս բազմաթիւ գրուածքներում Վերհարնը երգում է կեանքի ուրախութիւնները, սէր, անտառ, ամբոխ, արբեցում, մահ... Տալիս է մի շարք տիպեր ժամանակակից կեանքի՝ ժողովրդական գործչի տիպը, բանկատիրոջ, սիրական կնոջ, Փիլիսոփայի խորագիտութեամբ շօշափում է համաշխարհային խնդիրներ, գիտական հարցեր, քաղաքական նիւթեր, ստեղծելով մի տեսակ աներևակայելի «գիտական պօէզիա»...քնքշօրէն պատմում է իր մանկութեան օրերը, փառաբանում է մայրենի անցեալի հերոսներին, օրհներգում Բելգիայի մայր գետը՝ Շելդան։

Իր «Ամբողջ Ֆլանդրիան» ժողովածուն, որ նուիրուած է բելգիական կեանքին, արդէն ընդունուել է Բելգիայի դպրոցներում, որպէս դասական գրուածք։

Վերջապէս պէտք է յիշատակել բանաստեղծի պատմական ողբերգութիւններն ու գուտ անհատական-քնարերգական բանաստեղծութիւնները։

Պատերազմը չէր կարող չազդել բանաստեղծի վրայ։ Վերհարնի տունը ենթարկուեց ռմբակոծութեան և նրա ամբողջ կայքը ոչնչացաւ։ Վերհարնը հարկադրուած էր փախչել Անգլիա։

Պատերազմի առթիւ Վերհարնը գրած ունի մի շարք պօէմներ և «Արիւնոտուած Բելգիա» գիրքը (արձակ):

Վերհարնի ստեղծագործութիւնր նոր Էջ է համաշխարհային պօէզիայի մէջ։ Նա լայնացրել է պօէզիայի սահմանուած շրջանակները։ Գրականութեան մէջ խստիւ բաժանւում էին բանաստեղծական նիւթերը ոչ բանաստեղծականներից։ Այն, ինչ որ ամեն օր մեր աչքի առաջ էր, պօէզիայի նիւթ չէր համարւում՝ երկաթուղիներն իրանց ստեղծած ժխորով, բանկային գրասենեակներ, խանութների լուսաւորուած ցուցափեղկեր և այլն և այլն։ Գաղութային քաղաքականութեան խնդիրները, դասակարգերի փոխյարաբերութիւնները, եւրոպական քաղաքակրթութեան ապագան, փողի ոյժը Ժամանակակից կեանքում, այս ամենը Համարւում էր հրապարակախօսութիւն։ Եկաւ Վերհարնը և այս «պրոզայից» ստեղծեց սքանչելի պօէզիա,