Աշխարհը չի մոռանայ այն հերոսներին,
Որոնք յանուն մարդկութեան ու հայրենիքի ընկան Լիէժում։
Ինչպէս՝ եթէ յանկարծ լեռնաշղթան
Տեղից շարժուէր ու փլուող ժայռերի տակ
Գիւղ ու քաղաքներ կործանէր հիմնայատակ,
Այդպէս էլ ոյժով ահռելի
Դաժան գերման հորդաները անհամար
Ներս խուժեցին ու արհաւիրքների
Օրեր բերին մեզ համար անհուն.
Դաշտերում՝ առանց ճանապարհների
Մարդկանց հօտեր էին թափառում անտուն,
Ու այդ պահուն օրհասական
ՄԷն մենակ քաջարի քաջերի
Լիեժի հերոսները դուրս եկան
Զինուորների, ձիերի ու գնդակների
Մրրկածուփ ալիքների աոաջ։
Ու այդպէս նրանք կռւում էին, համոզուած
Որ իրանց ձեռքին է մեծն Անգլիայի
Եւ սիրուն Ֆրանսիայի ճակատագիրը,
Որ իրանց այդ կատաղի պայքարին
Պիտի հետևի մի աւելի ուժգին,
Աւելի արիւնահեղ պայքար։
Եւ նրանց փոյթ չէր, որ իրանք այնքան
Թուով քիչ՝ կուում էին անհամար
Եւ յանդուգն զօրքերի դէմ։
Բայց ամեն մի զինուոր, որպէս մի զօրախումբ,
Քաղարից դէպի ամրոցն Էր վազում,
Ու վազելիս մահ էր ուղարկում թշնամուն,
Կամ ընկնում էր նրա գնդակից։
Եւ մինչև անգամ, երբ գիշերուայ պահուն
«Ցեպպելինը» թափառում էր և իր ազդանշանով
Խաւարի ու ծխի միջև
Նրանց մատնում էր թշնամուն։
Մեր հերոսները թռչում էին առաջ
Դէպի վտանգաւոր նպատակը,
Այնքան արագ, որ շրապնելի անձրևը
Նրանց տեղը գտնում էր արդէն դատարկուած։
Կամ անշարժ, թանգ գնահատելով հրանօթը,
Սպասում էին թշնամուն, որ գրոհ էր տալիս
Ամրոցների շրջապարիսպների վրայ։
Ու հասկերի նման շարքերով
Թշնամին փռւում էր համր գետնին
Գնդացիրների ուղղաձիգ կարկտից։
Լոնսէն ու Շոֆոնտէնը, Բարշոն, որպէս և Բոնսէլը