Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/287

Այս էջը սրբագրված է

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ


Լևոն Շանթ „ԿԱՅՍՐ“ , դրամա բիւզանդական դարերէն. Թիֆլիս, 1916 թ. ապ. Ն. Աղանեանի, գինը 1 ռուբլի։


Լևոն Շանթի դրաման, որ «կայսր» խորագրով լոյս տեսաւ անցեալ տարուայ վերջը, անկասկած մի խոշոր գրական երևոյթ է ներկայացնում։

Հայ ընթերցողի յիշողութեան մէջ անշուշտ թարմ են տակաւին այն աննախընթաց աղմուկն ու շարժումը, որ յարուցեց հեղինակի նախորդ դրաման՝ «Հին աստուածները», ամիսներ շարունակ իր վրայ պահելով հայ հասարակութեան լայն շրջանների հետաքրքրութիւնը թէ կովկասաում և թէ մասամբ Թիւրքիայում։

Մեր գրականաթեան պատմութեան մէջ այդ եզակի յաջողութիւնը, որ թէև որոշ չափով բացատրւում էր ժամանակի հասարակական –հոգեբանական նպաստաւոր պայմաններով, այնու ամենայնիւ անցողական մի երեւոյթ չէր, այլ գերազանցապէս արդիւնը «Հին աստուածների» գեղարուեստական անժխտելի արժանիքների, որովհետև հեղինակը իր այդ նշանաւոր երկով մեր գրականաթեան մէք աոաջին յաջող փորձն էր անում դնելա հայ դրաման եւրոպական ժամանակակից դրամայի բարձրութեան վրայ, որովհետև աոաջին անգամն էր, որ համաշխարհային մեծ դրամատուրգների՝ Իբսէնի, Հաուպտմանի և մասամբ Մետերլինկի ստեղծագործական թարմ շունչը ճշմարտապէս կենդանի, գեղարուեստական մարմնացումն էր գտնում մեր թատերական գրականաթեան մէջ։

Այսու հանդերձ Շանթի «Հին աստուածներ» երկը ակներև կրում է իր վրայ նաև նորագոյն եւրոպական դրամաների գլխաւոր թերութեան դրոշմը՝ գործողութեան պակասը կամ նոյնիսկ բացակայութիւնը։ Քնարերգական, դիւցազներգական կողմը այդ երկի մէջ անհամեմատ աւելի զօրեղ էր,քան զուտ թատերգականը (դրամատիքականը)։ Եւ ինչպէս քննադատներից ոմանք ճիշտ նկատեցին, «Հին աստուածներ» պիէսան իրօք մի քնարական դիւցազներգութիւն է՝ դրամատիքական ձևով գրուած։

Շանթի նոր գրուածքը՝ «Կայսրը» այդ կողմից ներկայացնում է ահագին քայլ դէպի առաջ թատերական արուեստի կատարելագործման ճանապարհի վրայ։

«Կայսր» դրաման մի պատմական դրամա է. պատմական է ոչ միայն այն պատճառով, որ նրա նիւթը վերցուած Է պատմական անցեալից՝ բիւզանդական կեանքից, այլև այն պատճառով, որ այդ նիւթը գեղարուեստական հարազատութեամբ կապուած է պատմական որոշ շրջանի, որոշ ժամանակի, որոշ տեղի և պատմական որոշ անձնաւորութիւնների հետ։

Մեր միտքը պարզ կը լինի, եթէ մենք նկատի առնենք, օրինակ, «Հին աստուածները», որի նիւթը նոյնպէս վերցուած է պատմական անցեալից՝ հայ վանականների կեանքից, բայց որի գեղարուեստական մշակումը չէ