Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/288

Այս էջը սրբագրված է

կրում պատմական որոշ միջավայրի և անձանց առանձնայաաուկ կնիքը և հետևաբար պատմական պիէս չի կարող համարուել։

«Կայսրի» բովանդակութիւնը երկու խօսքով այս է.

Օհան Գուրգէնը՝ Նիկեֆոր կայսրի ամենատաղանդաւոր ու անյաղթելի զօրավարը դժգոհ է իր ստորադաս վիճակով. «որովհետև զօրավար ըսածդ սուր մըն է միայն ուրիշի ձեռքին։ Իսկ ես այլևս չեմ ուզեր ըլլամ սուր մը ուրիշի ձեռքին։ Կուզեմ ըլլամ իմ սարս իմ ձեոռքիս»։ Պարզ. Օհան Գուրգէնը փափագում է կայսր դառնալ։

Նիկեֆորի կինը՝ կայսրուհի Թէօֆանօն, որ երիտասարդ ու բացառիկ գեղեցկութեան աէր մի կին է և չի սիրում իր ամուսնուն, պատրաստ է ընկնելու Օհան Գուրգէնի գիրկը և օգնելու ամեն կերպ նրա փառատենչ ցանկութիւնների իրագործման։

Օհան Գուրգէնի հմայքը, ոյժը մշտական մի սպառնալիք է Նիկեֆոր կայսրի համար, որ ուղարկելով իր առաջին զօրավարին Ասիայի ամենավտանգաւոր վայրերը պատերազմելու , իր սրտի խորքերում այն յոյսն է սնուցանում, թէ իր ախոյեանը այլևս կենդանի չի վերադառնայ մայրաքաղաք։ Բայց մահուան բաղձալի լուրի փոխարէն՝ կայսրը ստանում է խռովիչ տեղեկութիւններ նրա փայլուն յաղթանակների և սխրագործութիւնների մասին։ Մի անգամ ընդմիշտ վերջ տալու համար յանձին Օհան Գուրգէնի իր դէմ ծառացող ահարկու վտանգին՝ Նիկեֆոր կայսրը ինքը շտապում է դէպի բանակ, կալանաւորում իր զօրավարին և աքսորում Ասիայի մի խուլ անկիւն։

Մայրաքաղաք վերադառնալով՝ կայսրը սակայն չի գտնում իր ցանկալի հանգստութիւնը։ Սարսափելի կասկածը, որ անիմանալի ճանապարհներով մտել է իր կրծքի տակ, կրծում է նրա սիրտը անդադար։ Նա կռահում է արդէն, որ աքսորական Գուրգէնը ոչ միայն նրա փառքի և ոյժի ախոյեանն է, այլ և նրա երջանկութեան։ Բնազդով նա զգում է այն գաղտնի ու յանցաւոր կապը, որ կայ իր կնոջ և Գուրգէնի միջև և որի դէմ անզօր են տարածութիւնն ու բանտը։

Թէօֆանօին սակայն յաջողւում է խորամանկութեամբ քնեցնել առժամապէս իր ամուսնու կասկածանքները և անգամ համոզել նրան ազատ արձակելու Օհան Գուրգէնին ու վերադարձնելու Պոլիս։

Իր վերջին արշաւանքների ժամանակ Օհան Գուրգէնը ծանօթացել և սիրահարուել էր իր հաւատարիմ զինակիցներից մէկի՝ իշխ. Անդոկի աղջրկայ՝ Հաննայի վրայ։ Հաննան նոյնպէս սիրում էր Գուրգէնին, խենթօրէն սիրում։ Ազատուելով աքսորից և պատրաստուելով ուղևորուել Պոլիս՝ Օհան Գուրգէնը այցի է գնում Հաննային և առաջարկում նրան իր ձեռքը՝ միասին բարձրանալու համար Բիւգանդական կայսրների գահը։

Հաննան սակայն անսպասելի կերպով հրաժարւում է միացնելու իր կեանքը իր սիրելիի կեանքի հետ, որովհետև... «Պէտք է որ դուն անգամ մը գոնէ տենչաս ու չունենաս, ձգտես ու չը հասնիս, ծարաւես ու չը յագենաս։ Կուզեմ որ գոնէ անգամ մը չը հասնես Պետքար լերան գագաթը»։

Օհան Գուրգէնը նոյնքան անսպասելի կերպով հաւանոլթիւն է տալիս Հաննայի որոշման. «Ինչ որ կըսես՝ այնքան անբնական է ու հակառակ կեանքին, բայց և այնքան հարազատ... Դէպի անհունն ու անշէջը, որ այնպէս