Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/292

Այս էջը սրբագրված է

պրոբլեմներ, որոնց առաջադրման ու լուծման մէջ հեղինակը յայտնաբերում է գեղարուեստական խոշոր կարողութիւն և բաւականաչափ ինքնատիպ վերաբերմունք։

Սակայն պէտք է ասել, որ և այա անգամ հեղինակին չի յաջողուել վերջնականապէս ազաատուել Իբսէնի ստեղծագործական մեծ ոգու կախարդական իշխանութիւնից, որի հզոր շունչը զգացում է «Կայսրի» մէջ։ Չի կարելի չը նկատել, օրինակ, որոշ նմանողութիւններ «Բրանդին» և «Կառուցանող Սոլնէսին»։

Պիտի կարողանա՞յ արդեօր Լ. Շանթի ստեղծագործութիւնը բոլորովին թօթափել իրենից Իբսէնի թէկուզ բարերար ազդեցութիւնը և սեփական, ինքնուրւյն ճանապարհներ բանալ թատերական արուեստի մէջ, դժուրանում ենք որոշ գուշակութիւններ անել այդ ուղղութեամբ. բայց նկատի ունենալով մեր դրամատուրգի տաղանդի բնաւորութիւնն ու մեծութիւնը, մենք թոյլ ենք տալիս մեզ խիստ կասկածամիտ լինել այդ մասին։

Ինչ էլ լինի սակայն Լ. Շանթի «կայսրը» ամենայն իրաւամբ արժանի է ոչ միայն հայ, այլ և ևրոպական ընտիր հասարակութեան ամենալուրջ ուշադրութեան։

Ա․Չ․

Б. Ишханянъ. «Народности Кавказа», Петроградъ, 1917, էջ 116, գինը 1ռ․ 50կ․



Բ. Իշխանեանի այս աշխատութիւնր նախ լոյս է տեսել գերմաներէն, ապա հայերէն («Կովկասեան ժողովուրդների ազգաբնակչական կազմը, պրոֆեսիոնալ խմբաւորումը և հասարակական շերտաւորումը», Թիֆլիս. 1914), իսկ այսօր նա ոուսերէն հրատարակութեամբ մատչելի է դառնում թէ ռուս ընթերցողին և թէ բոլոր նրանց, որոնք միայն պետական լեզուի միջոցով հնարաւորութիւն ունեն ծանօթանալու մեր ծայրագաւառի ժողովուրդների նկարագրին ու հասարակական դրութեանը։ Միանգամայն ողջունելի պիտի համարել մեր հեղինակի այս հետաքրքրական գործի ռուսերէն լեզուով երևան գալը։ Նա հնարաւորութիւն է տալիս րնթերցողին համառուսական 1897 թ. վիճակագրական տուեալների հիման վրայ պարզ գաղափար կազմելու Կովկասի ազգաբնակչութեան ցեղային կազմի ու տերիտորիալ ծաւալման մասին, այլ և հաղորդում է փաստական, թուանշաններով ամրապնդած տեղեկութիւններ, թէ զանազան ազգեր ինչպէս են շերտաւորուած ըստ դասերի, զբաղմունքների ու գոյութեան միջոցների և այլն։ Հարկաւ, Բ․ Իշխաանեանը միայն չոր ու ցամաք տեղեկութիւնների համախմբող ու հաղորդող չէ։ Նա իր տուեալներին կցում է լուսաբանութիւններ։ Այդ տուեալներից անում է որոշ եզրակացութիւններ։ Եւ հեղինակի աշխատու թիւնը դառնում է մի լաւ աղբիւր և ուղեցոյց, որով ընթերցողը կարողանում է խորամուխ լինել մեր ծայրագաւառի ազգային փոխ-յարաբերութիւններին, տարբեր ազգերի հասարակական ձգտումներին ու խաղացած դերին տնտեսական կեանքի մէջ։