Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/297

Այս էջը սրբագրված է

«Անտիգոնէի» վեցերորդ գործողութեան այս Գ տեսարանը, որ պիտի լինէր 98 և 99 երեսների մէջ, սխալմամբ բաց էր թողնուած։


ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

ՊԱՐԸ




Պարը. Ով Դիոնիս, բազմանուն[1]) որդի որոտագոչ Զևսի, փառք ու պարծանքդ Կադմոսի դստեր, հովանաւորդ պերճ Իտալիայի, Իշխանդ Ելևսիսի, ուր հաւաքւում են ազգ և ազինք տօնելու ցուցքը Դեմետրանուէը[2]), դու, որ բնակում ես թեբէ քաղաքում, րաքոսապաշտ քրմուհիների հայրենիքում, արագահոս Իսմենի ափին, այնտեղ, ուր ցանուած էին ժանիքները ահեղ վիշապի։

Կրկնակ գագաթով լուսաշող սարից, ուր պար բռնած ճախրում են Կորիկեան[3]) յաւերժահարսները բաքոսանուէր և կարկաչում են Կաստալիա աղբրի ջրերը վճիտ, դու իջնում ես այգեշատ նիսայի[4]) բաղեղազարդ բլուրներով և հրճւում Թեբէի փողոցներում հնչող ցնծագին օրհներգներով։

Դու քո շանթահար մօր նման մեր քաղաքը աւելի մեծ պարծանք ես համարում քեզ համար, քան արել է որևէ ուրիշ մի քաղաք։ Եկ ուրեմն այժմ, երբ վաղուց իվեր տանջւում ենք բոլորս չարաչար, և փարատիր մեր քաղաքը, անցնելով փառահեղ Պառնասի գագաթով կամ նեղուցի գոռ ալիքներով։

Դու, , որդիդ Զևսի, որին հլու հետևում են պայծառ աստղերի րոյլեր բիւրաւոր, դու, իշխանդ գիշերային խրախճանաց, եկ, տէր, քեզ ուղեկցող քրմուհիների հետ, որոնք գիշերն ի բուն պարում են մոլեգնաբար ու փառաւորում քեզ, Դիոնիս, որ պարագլուխն ես նրանց։

  1. Դիոնիսը, որ կոչւում էր նաև Բակքոս կամ Յակքոս, թերէի հիմնադիր Կադմոսի աղջիկ Սիմելէի և Զևսի որդին էր։ Մայրը կոչւում էր շանթահար, որովհետև այրուել էր Զևսի կայծակից (Զևսը իր որդուն փրկել էր շանթահար մօր արգանդից): Դիոնիսը Իտալիայի հարաւում ցրուած յանական գաղութների հովանաւորն էր համարւում։ Ծ․ Թ․
  2. Ելևսինեան խորհրդատօները նուիրուած էին Դիոնիսին և Դեմետրէ աստուածուհուն։
  3. Խօսքը Պառնասի մասին է, որի Կորիկեան քարայրում բնակում էին յաւերժահարսներ։ Այնտեղ է գտնւում և Կաստալիա աղբիւրը, որ նուիրուած էր Ապոլոնին և մուսաներին։ Մինչև այժմ քարայրում կանգուն մնում է հինաւուրց բագինը «Պան աստծուն և յաւերժահարսներին» մակագրութեամբ (յունարէն)։
    Ծ. Թ․
  4. Նիսա—լեռ Եւբէա կղզում:
    Ծ. Թ.