Այս էջը սրբագրված է

- 65 - տեսարանում կարող էին լինել երեք գործող անձինք, չը հաշուած իհարկէ պարը։

Ինչ վերաբերում է պարը կազմող տասնևհինդ խօռեւներին, նրանք շարունակ բեմումն էին լինում և ամեն ինչ ասւում ու կատարւում էր նրանց ներկայութեամբ, նոյնիսկ ամենագաղտնի դաւագրութիւնը։ Այդ չէր խանգարում սակայն Հին յոյներին անձնատուր լինել բեմական պատրանքին։Ջ՞է որ թատրոնը ամբողջապէս պայմանականութիւն է։

<Սնտիգոնէի> պարի խոսքերից որոշ կտորներ ես գրել եմ, հետևելով պրօֆ. Ջելինկու օրինակին, պարապետի (աոաջին ալևորի) բերանը, թէպէտև բնագրի մէջ այդպիսի բան չը կայ։

Նորամոյծ են նաև բոլոր բեմական ցուցմունքները (ոըմարքները), որ ես վերցրել եմ գլխաւորապէս պրօֆ. Ջելինսկու և մասամբ Վ․ Ալէքսէեւի թարգմանութիւնից։

Տ. Ց.

ԳՈՐԾՈՂ ԱՆՋԻՆՔ ԱնՏԻԳՈՆԷ . . ԻՍՄԵՆԷ . ԿՐԷՕՆ, Թեբէի նոր արքան ՊԱՀԱՊԱՆ էդիպ արքայի աղջիկները ՀԵՄՈՆ, Կրէօնի որդին, Անտիգոնէի փեսացուն ՏՒՐԵՍԻԱՍ, գուշակ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ԵՒՐԻԴԻԿԷ, Կրէօնի կինը ԳՈՒԺԿԱՆ ՊԱՐԸ (Թեբէի տասնևհինղ ալևորներից)։ Արքայի շքախումբը, Անտիգոնէի պահապանները, Տիրեսիասին ման ածող աղան, Եւրիդիկէի նաժիշտները, ժողովուրդ։ (Գործողոլթիւնը կատարւում է Թեբէում)։