Այս էջը սրբագրված է

68 -

Անտիգոնէ. (յետ քաշուելով սառն ու հպարտ) Ես քեզ չեմ ստիպում, և եթէ նոյնիսկ ցանկանաս էլ այժմ աջակցել ինձ, ուրախ չեմ լինի քո օգնութեանը։ Դ՝ու վարուի, ինչպէս կամենաս, իսկ ես, ինչ էլ լինի, կը թաղեմ նրան և այնուհետև ուրախութեամբ կընդունեմ ամեն տեսակ մահ։ Սուրբ յանցաւորս կը պառկեմ նրա հետ մի դագաղի մէջ, սիրուած քոյրս սիրած եղբօրս կողքին. չէ՞որ մեռելներին աւելի երկար ժամանակ պիտի հաճոյանամ, քան ոդջերին, որովհետև հողի տակ հանգչելու եմ յաւիաեանւ Իսկ դու, քո բանն է, արհամարհի այն, ինչ որ աստուածները սուրբ են համարում։

Իսմենէ. (վախով) Ես չեմ արհամարհում դից օրէնքները, բայց ոյժ չունեմ այնքան, որ հակառակեմ ամբողջ քաղաքին։

1Մւտխ|ոնէ. (կրքով) Ի՞նչ ուղում ես պատրուակ բռնիր, ես գնում եմ հող ածեմ հարադատիս վրայ։ (Ուզում է գնալ. Իսմենեն կտրում ե ճանապարհը)։

Իսմենէ. Խեղճի՜կս։ Սիրտս դողում է քեզ համար։

ԱՕտիգոՕԼ. (հպարտ) Ինձ համար վախ մի զգայ, դու բո գլխի տերնես։ 

Իսմենէ. (Անտիգոնէի ձեռից բռնելով) Գոնէ բան մի ասա ոչ ոքի։ Ո՛չ մի խօսբ։ Ես էլ նմանապէս։

ԱնտխյոՕԷ. (ձեռն ազատելով) Օ, ոչ, ասա։ Ես ավելի սաստիկ կատեմ քեզ, եթէ լռես, քան եթէ պատմես արար–աշխարհին։

Իսմենէ. (կանգնած է անշարժ ու գլխակոր. արտասուախառն) Դու տաքանում ես այնտեղ, ուր պէտբ է դատել սառնասիրտ։
Անտ|պոնէ. Սչ, ես լաւ գիտեմ, որ կը հաճոյանամ նրանց, ում ամենից աւելի պիտի հաճոյանամ։ 

Իսմենէ. Այո, եթէ կարենաս բայց անհնար բան է բո ցանկացածը։

Անտիզոնէ* Երբ ուժս չը զօրի, կը հրաժարուեմ անշուշտ։

հ|1ւքե(|է. Պէտբ չէ սկսել մի բան, որ անհնար է։

Աետիդոնհ* (տաքացած) Եթէ այդպէս խօսես, ատելի կը դառնաս ևւ ինձ և մեռելին։ Թոդ ինձ, խնդրեմ, թոյլ տուր՝ կրեմ դաժան պատուհաս խենթութեանս համար։ Ինչ որ էլ լինի, ոչ ոք չի կարող զրկել ինձ փաոաւռը մահով մեռնելու բախտից։ (Արագ քայլով գնում է դեպի դաշտը. Իսմենէն խոռին վշտով նայում է նրա յետեւից)։

Իսմենէ. (Անտիգոնեի յետեից) Որ այդպէս է՝ գնա, բայց գիտացիր, որ գնում ես թէև խելակորոյս, սակայն սիրառատ ու անդաւաճան սրտով։ (Տխուր վերադառնում է արքունիք աջակողմեան դռնով։ Բեմը մի պան մնում է դատարկ։ Լուսանում է)։