Այս էջը սրբագրված է

- 69 -

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Քաղաքի կողմից երևում են տասնևհինգ ալևորներ Թեբէի մեծամեծներից: Նրանց երևալուն պէս ծագող արևի առաջին ճառագայթները լուսաւորում են արքունիքը։ Հանդիսաւոր և յաղթական երաժշտութիւն։

ԱԼԵՒՈՐնԵՐԻ ՊԱՐԸ

Պարը. Արևի շողեր, աւելի արախ, քան երԷկ՝ լուսաւորեցիք դուք եօթնադուռ Թեբէն։ Վերջապէս ծագեցիր դու, զուարԹուն աչքդ ցերեկուան։ Երբ ոսկեղէն ցոլքերդ առաջին դիպան Դիրկէյ վտակի ջրին, ի փախուստ դարձաւ Արգոսից եկած սպառազէն ցօրքը ճերմակավահան։ Երբ դու ծագեցիր, կրկնապատկուեց նրանց տագնապը:

Թագի ծարաւ Պոլինիկը բերել էր նրանց մեզ նուաճելու։ Որպէս մի արծիւ սպիտակաթև ու սրաճիչ՝ սլացել էր նա դէպի Թեբէ, աոաջնորդելով բիւրաւոր զօրքեր ձիաբաշ փայլուն սաղաւարտներով:  
Վերևում թառած նա շրջապատեց եօթնադուռ Թեբէն մահաբեր բիւր նիզակներով, բայց յետ նահանջեց առանց յաջողելու խմել մեր արիւնը իր սրած կտցով, և ոչ էլ այրել քաղաքն օղակող աշտարակները ջահերի բոցով:
Կռիւ բռնկեց նրա Թիկունքում. պաշտպանուել սկսեց վիշապն անյաղթ*).
Ատելով ատում է Զևսը մեծաբերան պարծենկոտներին: Նա նայեց տեսաւ, թշնամիները բուռն յորձանքով խուժել են մեր երկիրը, յոխորտալով իրանց ոսկեզարդ զէնքի շառաչով, և շանթն արձակեց այն արգոսացու վրայ,**՝) որ բարձրանալով պատնէշի ծայրը, հոչակել էր ուզում իրանց յաղթանակը։
Գետինը թնդաց, երբ հըձիգ ջահը ձեռին՝ դիտապաստ ընկաւ շանթահար Հսկան, որ փոքր ինչ աոաջ մոլեգնում էր Բտքոսի քըրմուհու նման ու մռնչում, որպէս մըրկաշունչ կատաղի քամի:
Ըստ առասպելի Թեբէի հիմնադիր Կաղմոսը Արէսի վիշապին սպանեց ու ատամները ցանեց: Այդ ատամներից բուսան զինուած մարդիկ։ Սպարտներն էին դրանք, Թեբէի ազնուականների նախահայրերը։ Նրանցից մէկն էր Կրէօնի նախանախապապ էքիօնրը: Ծ■ Թ.
Խօսքը վիթխարի Կապանէոսի մասին է, որ պարծեցել էր, թէ կառնի Թեբէն, Թէպէտև այդ հակառակ աստուածՆերի կամքին:  Ծ. Թ.