Այս էջը սրբագրված է

- 70 -

Այդպէս Եղաւ այդ մէկի վերջը, իսկ մնացեալներին խորտակեր ու հալածեց մեր հովանաւոը Արէսը* ) Հզօր:

Եօթ զօրավարներ, որ կարգուած էին եօթ դռների մօտ թեբացի եօթ զորավարների դէմ, թողեցին պղնձաձոյլ շքեղ զրահները Յաղթարար-Զևսին ու փախան բոլորը: Եւ միայն երկու սևաբախտ որգիք մի հօր ու մի մօր մնացին դաշտում։ ճօճելով նիզակները, երկուստեք անվրէպ, յարձակուեղին նրանք իրար վրայ և դիտապաստ ընկան երկուսը միասին:

Սակայն ժամանեց Յազթութեան աստուածուհին մեծափառ, ժպիտ բերելով կառաշատ**)ԹեբԷին։ Մոոանանք ուրեմն անցած պատերազմը։ Այցելենք դից բոլոր տաճարները ու պար գանք այնտեղ գիշերը մինչ լոյս։ Եւ թող Բաքոսը լինի մեր պարագլուխը։ Բայց ահա գալիս է այստեղ յանկարծահաս դէպքերի բերմամբ կամօքն, աստուծոյ, երկրիս նոր արքան, Մենեկէյի որդի Կրէօնը։ Ի՞նչ խորհուրդներ են յուզում իր սիրտը, որ այսպէս հապճեպ ժողովի կանչեր ալևորներիս, մունետկի բերնով յայտարարելով ի լուր ամենքի։ 

ԵՐԿՐՈՐԴ ԱՐՈՐՈՒԱԾ

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Կրէօնը թիկնապահների շքախմբով երևամ է դաշտի կողմից։ Դէմքի վրայ տանջանքի դրոշմ։ Հաւասարոլելով իր արքունիքին, լուռ երախտագիտական աղօթքով ողջունում է արքունիքի աստուածներին և յետոյ դիմում ալևորներին

  • ) Ըստ առասպելի Թերէի հիմնադիր Կադմոսը պսակուած էր պատերազմի աստուած Արէսի աղջկայ՝ Հարմոնիայի հետ։ Ծ– Թ.

Ըստ ոմանց Թերէն կառաշատ (կառքերով հարուստ) էր կոչւում, որովհետև թերացիք, պատերադմասէր լինելով, շատ պատերազմական կառքեր ունէին, իսկ պրոֆ. Զելինսկին այդ տողերը (և միւս նոյնիմաստ հատուածները) ուրիշ կերպ է թարգմանում «Կառարշաւների թագուհի ԹերԷ հերոսուհու մեծափառ հիւր Յազթութեան դիցուհին»: Ուրեմն ըստ պրոֆ. Զելինսկու խօսքն այստեղ վերաբերում է ոչ թէ Թեբէ քաղաքին, այլ Թեբէ հերոսուհուն, որի անունով է կոչուել քաղաքը։ Քաղաքից ոչ հեռու կար մի քաղաքիկ, Օնքեստ անունով, որ Հին օրերից յայտնի էր իր ձիարշաւներով ի պատիւ Պոսէյդոնի։ Ծ. Թ.