Այս էջը սրբագրված է

֊71 -

ՊԱՐԸ ԵՒ ԿՐԷՕՆԸ

Կրէօն․ Քաղաքացիներ։ Ծանր փորձանքի ենթարկեցին աստուածներր մեր քաղաքը, բայց ղարձեալ փրկեցին... (Կարճատեւ յոութիւնից լետոյ, աշխատելով յաղթահարել տխուր խոները) Ես միմիայն ձեզ հրաւիրեցի մունետիկների միջոցով, որովհետև լաւ գիտեմ, որ դուք միշտ սիրով հպատակուել էք Լայոսի տոհմին ու հաւատարիմ մնացել նրան և էդիպի օրով, որ փրկելով երկիրը Հէշից արքայ հռչակուեց, և նրա եղերական մահից յետոյ, երբ որդիները ժառանգեցին գահը։ Այժմ, երր նրա որդիները երկուսըն էլ մահացան միենոյն օրը միմեանց ձեռքից, ես, իբրև նրանց ամենամօաիկ ազգականը, գահ բարձրացայ լիակատար իշխանութեամբ։ Մարդուս հոգին, հայեացքներն ու դիտումները արտայայտւում են լրիւ այն ժամանակ միայն, երբ իշխանաւոր է դառնում և օրէնսդիր։ Այն թագաւորը, որ երկիրը կառավարելիս չի իրագործում այն, ինչ որ լաւագոյնն է համարում, այլ ահից դըրդուած նստում է լուռ ու մունջ, ինձ թւում է արժանի արհամարհանքի, և այդպէս է եղել միշտ իմ կարծիքը։ Իսկ այն մարդը, որ բարեկամին գերադասում է հայրենիքից, չնչին արարած է իմ աչքում։ Վկայ է Զևսն ամենատես, ես չեմ լռի երբէք, եթէ տեսնեմ, որ մեր քաղաքին փառքի փոխարէն աղէտ է սպասում, և ոչ էլ բարեկամութիւն կանեմ հայրենի երկրիս թշնամիների հետ։ Այս է մեր փրկութեան խարիսխը։ Բարեկամներ մենք միշտ կը գտնենք, միայն թէ մեր նաւր չը շեղուի ճամբից։ Հետևելով այս կանոններին, ես կը շենացնեմ մեր քաղաքը։ Եւ ահա, այդպէս մտածելով, ես փոքր ինչ առաջ այս հրամանը արձակեցի քաղաքացիներին էդիպի որդոց նկատմամբ. էտէօկլին, որ ընկաւ իբրև կատարեալ հերոս, պաշտպանելով քաղաքն հայրենի, պատուիրեցի թաղել այն բոլոր մեծարանքներով, որոնք տրւում են քաջարի հանգուցեալներին, իսկ նրա եղբօրը՝ Պոլինիկին, որ աքսորից վերադառնալով, ուզում էր հիմնիվեր այրել իր հայրենիքը, կործանել հարազատ դիցմեհեանները, խմել եղբօր արիւեն ու գերի տանել ամբողջ ժողովուրդը, ես արգելեցի հողին յանձնել և կամ լալ վրան։ Թող անթաղ մնայ ու այլանդակ գէշը շան ու թռչունի կերակուր դառնայ։ Այս է իմ կամքը։ Սնօրէնը երբէք չի ստանայ ինձնից արդարին վայել յարգր, իսկ նրանք, որոնք ուղիղ սրտով են վերաբերւում մեր քաղաքին, միշտ կարժանանան պատուի՝ ողջ թէ մեռած։ (Լռութիւն։ Ալեւորները խորհրդակցում են իրանց մեջ մտահոգութեամբ ու