Այս էջը սրբագրված է

և ոչ թէ այժմ։ Իսկ եթէ դու անմիտ բան ես համարում իմ արածը, պէտք է քեզ ասեմ, որ իսկական անմիտը ես չեմ, այլ նա, ով ինձ յանդիմանում է իբր անմիտի։

Առաջին ալեւորը. (տխուր) Կամակոր հոր կամակոր աղջիկ: Գլուխ չի թեքում աղէտի առաջ:

Կրէօն (ալեւորներին, աշխատելով հանգիստ ձեւանալ). Բայց լաւ իմացէք, որ ինչքան աւելի յամառ է մարդս, այնքան աւելի հեշտ Է ընկճւում։ Շատ անգամ անշուշտ տեսած կը լինէք, ինչպէս փշուր փշուր է լինում կրակում մխուած կարծր երկաթը, և այն էլ գիտէք, որ ըմբոստ ձիանց զսպում են փոքրիկ սանձերով։ Վայել չէ իսպառ խրոխտանքը նրանց, որոնք ստորադրեալ են ուրիշ մարդկանց: (Ցոյց տալով Անտիգոնեի վրայ) Սա անարգեց ինձ դեռ այն ժամանակ, երբ չը կատարեց իմ տուած հրամանը։ Այժմ կրկին անգամ անարգում է ինձ, պարծենալով իր արածովը և ծաղրելով ինձ։ Եթէ անպատիժ թողնեմ այզ յանդգնութիւնը, տղամարդը ես չեմ ինի, այլ ղա։ Թէև քրոջս աղջիկն է դա, ամենամօտիկը ազգականներից[1]), որոնց պաշտպան է Զևսն ընտանեպահ, բայց և այնպէս չեն ազատուի չարաչար պատժից ոչ դա, ոչ էլ իր քոյրը, որ անշուշտ նոյնպէս մասնակցել է թաղման: Կանչեցէ՛ք նրան: (Շրջապատողներից մեկը գնում է Իսմենեին կանչելու)։ Ես մի փոքր առաջ տեսայ նրան պալատում։ Յուզմունքի մէջ էր մոլեգնի նման։ Ով

  1. Դարձեալ մայրական իրաւունքի հետք։ Մայրական իրաւունքի տիրապետութեան ժամանակ տղամարդկանց թողած ժառանգութիւնը անցնում է ոչ թէ իրանց որդիներին, այլ իրանց քրոջ որդիներին, իբր ամենամօտ արիւնակիցներին։ Ուսումնական ճանապարհորդներից մէկը պատմել է Բէբէլին իր և Աֆրիկայի վայրենի համայնքերից մէկի պետի մէջ տեղի ունեցած հետևեալ խօսակցութիւնը: — «Ես ու իմ քոյրը մի մօր զաւակ ենք, ուրեմն արիւնակից ենք. քոյրս ու իր որդին էլ անշուշտ արիւնակից են, ուրեմն նրա որդին իմ ժառանգն է»: Հարց. «Իսկ ձեր հա՞յրը»։ Պատասխան.—«Չը գիտեմ, թէ ինչ բան է հայրը։» Հարց.– «Զաւակ չունէ՞ք»: Պատասխան.-«Մեզնում միայն կանայք զաւակ ունեն և ոչ տղամարդիկ»: Ծ.Թ.