Այս էջը սրբագրված է

գաղտագողի չարիք է նիւթում, առհասարակ մատնում է գաղտնիքը ժամանակից վաղ։ (Խեթ նայելով Անտիգոնէին) Բայց ատելի է ինձ նաև նա, ով բռնուելով յանցանքի տեղում, ճգնում Է արդար ձևանալ։

Անտիգոնէ. Բռնուելուցս յետոյ ի՞նչ պատիժ ես տալու ինձ աւելի վատթար, քան մահը։

Կրէօն. Ոչ մի ուրիշ պատիժ. բայց երբ ձեռիս է մահդ, ձեռիս է ամեն ինչ։

Անտիգոնէ. էլ ի՞նչ ես սպասում։ ԻնչպԷս հաճելի չէ ինձ և ոչ մէկը քո խօսքերից, և տայ աստուած, որ երբէք հաճելի չը լինի, այնպէս էլ քո սրտովը չեն իմ ասածները։ Սակայն ինչո"վ կարող էի ես աւելի փառք ժառանգել, քան նրանով, որ թաղեցի հարազատ եղբօրս։ (8ոյց տալով ալեւորների վրայ) Սրանք էլ բոլորը կը գովէին իմ արարքը, եթէ վախը չը կապէր լեզուները։ (Դառն հեգնանքով) Ուրիշ շատ առաւելութիւնների հետ այն առաւելութիւնն էլ ունեն իշխողները, որ կարող են անել և ասել, ինչ որ կամենան...

ԿրԷօն. Թեբացիներից միմիայն դու ես քեզ արդար համարողը:

Անտիգոնէ. Սրանք բոլորն էլ համամիտ են ինձ, բայց չեն համարձակում բերան բանալ քո առաջ։

Կրէօն. Եւ դու չե՞ս ամաչում, որ չես վարւում դրանց պէս։

Անտիգոնէ. Օ՜, ոչ։ Ինչու՞ պիտի ամաչի նա, ով մեծարում է իր հարազատին։

Կրէօն. Բայց մի՞թէ հարազատ եղբայրդ չէր և նա, որ ընկաւ սրա ձեռից:

Անտիգոնէ. Եղբայրս էր մի մօրից և մի հօրից։

Կրէօն. Հապա ինչու՞ ես անարգում նրան...

Անտիգոնէ. (խօսքը կտրելով) Ինքը հանգուցեալը այդ բանը չի ասի:

Կրէօն. (շարունակելով) Համահաւասար մեծարանք տալով նրան և ոճրագործին...

Անտիգոնէ. (վիշտ ու զայրոյթով լի ձայնով) Սա էլ ստրուկ չէր, այլ իր եղբայրը:

Կրէօն. Բայց սա աւերում էր մեր երկիրը, իսկ նա պաշտպանում...

Անտիգոնէ. Այո։ Բայց մահը պահանջում է, որ իր օրէնքները կատարուեն ամենքի նկատմամբ առանց խտրութեան։

Կրէօն. Բայց և այնպէս չի կարելի ամբարիշտին հաւասարեցնել ազնիւ մարդուն...