Այս էջը սրբագրված է

Ո՞վ է այն յանդուգնը, Զևս, որ կարողանայ ընկճել քո զօրութիւնը, որին ոչ քունն է յաղթում ամենայաղթ և ոչ էլ ժամանակը անդուլ, անդադրում։ Անծեր և հզօր իշխում ես յաւէտ լաուսաշող Օլիմպի վրայ: Իսկ մեզ համար այժմ, և անցեալում, և ապագայում եղել է և կայ ու պիտի մնայ օրէնքն այս միակ՝ մարդկային կեանքում չը կայ ոչ մի բան, որ ազատ լինի ցաւից ու վշտից:

Իրաւ է, քաղցր յոյսերը սփոփում են ոմանց, բայց և շատերին զոհ են դարձնում սին պատրանքների, և հրապուրելով միամիտ մարդուն, առաջ են տանում չար ճանապարհով, մինչև որ ոտքը քարին է դիպչում։ Խոր իմաստ ունի անյայտ գիտունի հռչակաւոր այն խօսքը թէ՝ <<չարը բարի է թւում նրան, ում աստուած մղում է դէպի վատ արարք>>: Շատ կարճ է տևում երջանկութիւնը այդպիսի մարդու։

Բայց ահա և Հեմոնը, որդին քո կրտսեր։ Ինչու՞ է դէմքը այդպէս վշտահար։ Գիտէ երևի սև բախտը Անտիգոնէի և խանգարումը իր հարսանիքի։ (Ներս է մտնում Հեմոնը, որ գալիս է դաշտի կողմից)։

                       ՉՈՐՐՌՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ
                       ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ 
                       ՊԱՐԸ, ԿՐԷՕՆ ԵԻ ՀԵՄՈՆ

ԿրԷօն. (որ մինչ այդ տխուր մտածմունքի մեջ էր խորասուզուած. վեր է կենում տեզից եւ դժգոհ կերպով դիմում ալեւորներին) Իսկոյն կիմանանք առանց գուշակներին դիմելու։ (Հեմոնին) Որդեակ իմ, իմացել ես անշուշտ վերջնական վճիռս քո հարսնացուի մասին։ Զայրացա՞ծ ես արդեօք իմ դէմ, թէ այժմ էլ սիրելի եմ քեզ։

Հեմոն. (մեղմ ձայնով) Ես քոնն եմ, հայրիկ, հոգով ու մարմնով։ Խոհեմ խորհուրդներով դէպի բարին ես առաջնորդում ինձ և ես պատրաստ եմ հետևել քեզ։ Եթէ դէպի բարի նպատակ ես մղում ինձ, այդ բարձր է ինձ համար ամեն մի պսակից։

Կրէօն. (թեթեւացած սրտով) Այո, որդեակս, մի մոռանայ, որ հայրական կամքը ամեն բանից վեր պիտի դասես միշտ։ Մարդ նրա համար է ուզում հլու զաւակներ ունենալ ընտանիքում, որպէսզի նրանք վրէժ լուծեն իր թշնամիներից և յարգեն բարեկամներին իր պէս: Իսկ ով վատ զաւակների տէր է, նրա մասին