Այս էջը սրբագրված է

Հեմոն. Չե՞ս զգում, որ այժմ դու խոսեցիր երեխավարի։

Կրէօն. Ասա խնդրեմ, ե՞ս եմ իշխելու իմ երկրում, թէ՞ մի ուրիշը:

Հեմոն. Ո՞վ կարող է ասել, թէ երկիրը գոյութիւն ունի միմիայն մի մարդու համար:

Կրէօն. Բայց չէ՞ որ երկիրը արքայի սեփականութիւնն է համարւում հասարակաց կարծիքով։

Հեմոն. (դառն հեզանքով) Ի՞նչ լաւ թագաւոր կը լինէիր անապատ երկրում։

Կրէօն. (ալեւորներին աւելի ու աւելի բարկացած) Տեսնու՞մ էք, ինչպէս է պաշտպանում սա անզգամին։

Հեմոն. Այո, եթէ անզգամը դու ես, որովհետև ես քո մասին եմ խոսում։

Կրէօ. Ախ անպիտան, դու հակաճառու՞մ ես հորդ...

Հեմոն. Տեսնում եմ, որ մեղանչում ես արդարութեան դէմ:

Կրէօն. Ինչպէ՞ս։ Ես մեղանչում եմ... պաշտպանելով իմ իշխանութիւնը...

Հեմոն. Դու ամենևին չես պաշտպանում քո իշխանութիւնը, եթէ թոյլ ես տալիս քեզ խախտել դից օրէնքները։

Կրէօն. Ստոր արարած: Կինարմատի ստրուկ։

Հեմոն. Յամենայն դէպս ստրուկ չեմ ստորութեան:

Կրէօն. Բայց դու միմիայն նրա մասին ես խոսում։

Հեմոն. Այո, բայց և քո, և իմ, և Մահուան դից մասին։

Կրէօն. Մի քծնի իմ առաջ, թշուառ կնամոլ։

Հեմոն. Դու ուզում ես խոսել և խոսում ես անդադար, բայց ուրիշներին լսել չես ուղում։

Կրէօն Ոչ, քո կինդ չի լինի նա, քանի դեռ կենդանի է։

Հեմոն. (ցնցւում է եւ ցաւագնօրէն ձեւոավ իր սիրտն բռնում։ Լռութիւն։ Ապա խուլ ձայնով) Բայց եթէ նա մեռնի, մի ուրիշին էլ հետը կը տանի։

Կրէօն. (սխալ հասկանալով որդու երկիմաստ խօսքերը, կատղի զայրոյթով) Օօօ, այնքան յանդգնացել ես, որ նոյն իսկ սպառնում ես ինձ։

Հեմոն. (հեգնանքով) Մի՞թէ սպառնալ է նշանակում, երբ մարդ պատասխանում է անմիտ խօսքերի։

Կրէօն. Տես, որ վայ չը տաս քո յիմար գլխին, երբ խելօքանամ։

Հեմոն . Եթէ իմ հայրը չը լինէիր, կասէի, որ խելքդ գլխիդ չէ:

ԿրԷօն. (կատաղած) Հա՞... (ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով) Ուրեմն իմացիր, երդւում եմ Օլիմպով, որ քեզ թանկ կը նստի ինձ