Այս էջը սրբագրված է

ստրուկներին։ Վերսկսւում է երաժշտութիւնը, տխուր ու հանդիսաւոր, պահպանելով մինչեւ տեսարանի վերջը քայլերգի բնաւորութիւն։)

Առաջին ալեւոր. Սրա հոգին դեռ փոթորկում է բուռն թափով:

ԿրԷօն. (ստրուկներին, որոնք կարեկցաբար նայում են Անտիգոնէին) Եւ այդ պատճառով վայ կը գայ նրա դանդաղկոտ պահապանների գլխին:

Անտիգոնէ. Աւաղ, այդ խոսքերից... մահուան շունչ է փչում ինձ համար...

Կրէօն. Խորհուրդ չեմ տալիս ուրիշ կերպ կարծել ու սիրտդ սփոփել: (Ստրուկները մօտենում են Անտիգոնէին ու ձեռներից բռնում)։

Անտիգոնէ. (մի պահ կանգ առնելով եւ ինքն իրան յաղթահարելով) Ո՛վ հայրենի քաղաք իմ ԹեբԷ։ Եւ դուք, աստուածներ իմ նախնիքների: Ինձ տանում են մահուան մատնելու։ (Ալեւորներին)։ Դուք, ծերունիներդ ԹեբԷ քաղաքի, նայեցէք ինձ, ումնից և ինչ պատիժ եմ կրում ես, վերջին շառաւիղս ձեր արքաների, ես, ամբարիշտ հռչակուածս իմ բարեպաշտ արարքի համար։

(Ուզում է յանձնուել պահապանների ձեռքը: Այդ րոպեին ալեւորների մեջ յաղթող են հանդիսանում նրա բարեացակամները։ Նրանք բոլորը առաջին ալեւորի գլխաւորութեամբ շրջապատում են Անտիգոնեին ու պահապաններին։ Կրէօնը սկզբում ուզում է բողոքել, բայց տեսնելով ալեւորների միաբանութիւնը, յուսահատ թափ է տալիս ձեռքը ու կրկին նստում նստարանի վրայ եւ այլ եւս ուշ չի դարձնում, թե ինչ է կատարւում։ Երաժշտութիւնը ընդունում է հանդիսաւոր յուղարկաւորական եղանակ)։

Պարը. Դանայէն [1] ևս զրկուեց քեզ պէս արևի լոյսից պղնձէ աշտարակի լերկ պատերի մէջ: Այնտեղ անազատ փակուած էր շիրիմանման մի սենեակի մէջ, թէպէտ նա, լաւ յիշիր այդ, որդեակ, սիրելի որդեակ, և ազնիւ տոհմից էր, և յղի Զևսից, որ թափանցել էր նրա ննջարանը ոսկէ անձրևի տեսք ստանալով։ Սակայն ահեղ է ոյժը ճակատագրի։ Փրկել չեն կարող մարդուս նրա ձեռքից ոչ ոսկու գանձեր, ոչ զէնք ու զրահ, ոչ բերդ անառիկ, ոչ էլ ծովասլաց սևաթոյր նաւեր։

  1. Արգոսի թագաւոր Ակրիսիոսը, որ մի գեղեցիկ աղջիկ ունէր Դանայէ անունով, օր ծերութեան ուզեց մի տղայ ևս ունենալ և այդ առիթով դիմեց Դելֆեան պատգամախօսին ու պատգամ ստացաւ, թէ ինքը սպանուելու է իր արու Ժառանգից։ Դրանից յետոյ նա վախենում էր ոչ միայն զաւակ ունենալ, այլ և թոռ: Ուստի փակեց իր աղջկան կանանոցում խիստ հսկողութեան տակ: Սակայն Զևսը թափանցեց նրա ննջարանը ոսկէ անձրևի տեսք ստանալով։ Հայրը իմացաւ, որ աղջիկը յղի է, և փակեց նրան պղնձէ աշտարակի մէջ, այնտեղ Դանայէից ծնուեց Պերսէոսը: Արկիսիոսը Դանայէին ու երեխային փակեց արկղի մէջ ու գցեց ծովը, չը հաւատալով աղջկայ ասածին, թէ Զևսիցն է այդ երեխան: