Այս էջը սրբագրված է

ԵՕԹԵՐՈՐԴ ԱՐԱՐՈՒԱԾ

ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ 
ՊԱՐԸ ԵՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸ

(երեկոյանում է. դաշտի կողմից հրեւում է սաստիկ յուզուած սուրհանդակը, մէկն այն ստրուկներից, որ Կրէօնի հետ գնացել էին Պոլինիկին թաղելու)։

Սուրհանդակ. Կադմոսի ու Ամֆիոնի հիմնած քաղաքի բնակիչներ[1]: Կենդանի մարդկանցից ոչ ոգի ես ոչ կը գովեմ, ոչ էլ կը պարսաւեմ։ Ճակատագիրը բարձրացնում է շարունակ և նոյն ճակատագիրը գահավիժում է և բախտաւորին, և անբախտին։ Ոչ ոք չը գիտէ գալիք դէպքերը: Օրինակ, առաջ նախանձելի էի կարծում ԿրԷօնի վիճակը: Նա ազատեց Թեբէն թշնամիներից և միահեծան իշխանութիւն ստացաւ մեր երկրի վրայ, շրջապատուած ծաղկափթիթ, սիրասուն զաւակներով։ Այժմ այդ ամենը կորալ, չքացաւ։ Երբ մարդուս սրտում ցամաքեց ուրախութեան աղբիւրը, ով կասի այլևս, թէ նա ապրում է. ոչ, իմ աչքում նա կենդանի դիակ է միայն: Որքան ուզում ես հարուստ եղիր, տունդ ամեն բարիքով լի, արքայավայել ապրուստ ունեցիր, բայց եթէ շուրջդ ոչ մի բան չի ուրախացնում քեզ, բոլոր ունեցածդ ծխի ստուերից էլ չնչին է աչքումս:

(Ալեւորները աւելի ու աւելի շուարանքով են ականջ դնում սուրհանդակին։ Լռութիւն. ապա սուրհանդակին դիմում է աոաջին ալեւորր։ Ալեւորը խօսելիս աղմուկ է լսում աջակողմեան դռան մօտ, որ բացւում է, յետոյ դարձեալ փակւում. ոտնաձայն, հեծեծանք: Խօսակիցները այդ բոլորի վրայ ամենեւին ուշք չեն դարձնում)։

Առաջին ալեւոր. (վախեցած) Ի՞նչ գոյժ ես բերել թագաւորի ընտանիքին

Սուրհանդակ. Մեռնողը մեռաւ: Բայց կենդանի են նրանք, որոնք մեռնողների մահուան պատճառը եղան։

Առաջին ալեւոր. Ո՞վ է սպանողը և ո՞վ սպանուածը. ասա: (Պայատի դուռը բացւում է եւ երեւում է Եորիդիկէն):

Սուրհանդակ. Իր ձեռից մահացաւ Հեմոնը արիւնաթաթախ:

Առաջին ալեւոր. (խօսքը կտրելով) Ու՞մ ձեռիցը, հօ՞ր թէ իր:

Սուրհանդակ. Ինքն իր ձեռիցը, ոխ հանելով այն մահուան համար, որի պատճառը իր հայրն եդաւ:
  1. Ըստ առասպելի, երբ Կադմոս հիմնում էր Թեբէ քաղաքը, Ամֆիոնի աստուածային քնարի շնորհիւ քարերը իրանք իրանց գնում շարւում էին ու պարիսպ կագմում։