Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/221

Այս էջը սրբագրված է

ոտքը կը հասներ, հետո քողքը կռնակին վրա իջավ ու քիչ-քիչ վերացավ բոլորովին, ընդունված սովորությունները ամենքն ալ հարգվեցան ու պահպանվեցան: Նույն իսկ քառսունքին, Հակոբիկին հոգուն պատարագ մը ընել տվին:

Այսպես գլխիվայր բան մը եղավ այս տղուն ճակատագիրը: Ճիշտ անկե մեռավ, ուրկե շատ մը մարդիկ այնքան հանգիստ կ՚ապրին աչվընուս առջև: Ցավը, որ զինքը տարավ, բորոտությունն էր՝ տարածված այնքան մեր մեջ և որուն իր առողջ նկարագիրը չտոկաց: Այդ հիվանդությունը կը կոչվի՝ պայմանադրական կեղծիքը ընկերության:

(1904)