իսկ եթե իր գործելիքը մարդասպանություն մը ըլլար:
Ամեն անհատականութենե զուրկ այս մարդը գոհ էր այսպես ըլլալուն համար: Տրված պատվերի մը ետին ապաստանելով՝ իր գոյությունը ամեն փորձանքն և ամեն դատափետութենե զերծ պահելու գաղտնիքը գտեր էր:
Քատը-գյուղ՝ Մյոհյուրտարի կողմը կը բնակեր ան ու, առանց բացառության, ամենուն հարգանքը կը վայելեր իր գեղին մեջ:
Իրենց տունը, էսնաֆի, ավանդական տունն էր: Միջին հարկին վրա էր ամենավուր սենյակը. սետիրը ծայրե ծայր կը գրավեր անոր ճակատը ու երկու դիեն պատերու շրջանը կ’ըներ ամբողջ: Ո տառը ձևացնելով. մաքուր ձյունի պես ճերմակ մատամբոլ[1] ծած կոց մը այդ սետիրին ու բարձերուն տամասկոն[2] նախանձոտ զգուշությամբ և ծայրահեղ խնամքով մը ամեն աչքե կը պահեր և նույնչափ մաքուր մատամբոլե վարագույրներ, իրենց երկուքի ճեղքված թերթերովը, պատուհանները կը գոցեին: Ձախ դին պատին հենած պռոին[3] վրա հին օրերե մնացած մեծկակ ժամացույցը շատոնց չէր բաներ, բայց երկու ծայրանաձև փոքրիկ սյուներով բռնկած բոլորակը անթարթ կերպով բացված աչքի մը պես կը կենար, Գևորգ աղային աչքը կարծես: Անոր երկու դիեն ապակիե ծածկույթի տակ նույն տեսակ զույգ մը ծածկույթներու տակ ալ հին արհեստական ծաղիկներե շինված պզտիկ զարդարանքներ. ասոնց ճիշտ առջին շիշ մը ջուր ու երկու դին շարված երկու գավաթներ ծուփ-ծուփ ծփալով իրեն քրոշեե[4] շինված պզտիկ ափսեներուն վրա:
Ու իրիկունները, Նիկողոս աղան, իր հատուկ անկյունը նստած միտք կ’ըներ օրվան լուրերուն, զորս