Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/297

Այս էջը սրբագրված է

ղերեն, կռիվներեն, ծեծկվուքներեն ու համբույրով մը կնքված հաշտություններեն վերջը՝ պատանությունը եկավ անծանոթ վրդովումներով, չհասկցված տրտմու թյուններով, ուրախություններով խառնված. և վեր ջեն, երիտասարդությունը՝ ճշտելով ու հաստատելով ընդնշմարված սրտի անքակտելի կապերը, ինչպես քիմիական բաղադրություն մը, որ հստակորեն ի հայտ կը բերե լուսանկարի փոքրիկ տախտակին վրա դրոշմ ված աներևույթ պատկերը։

Այն ատեն իրենք ալ վախցան, աղջիկը մանա վանդ սարսափեցավ, հոգեզավակ մը ինքը, ընկեցիկ աղջիկ մը, որ տան տիրոջ զավկին վրա աչք նետած էր։ Հետո քույր ու եղբայր կոչված էին միշտ, այս պայ մանադրական ազգականությունն ալ իր սրբությունը ուներ։ Ի՞նչ պիտի ըսեին մանավանդ իրենց ծնողքը. իր տեսած խնամքներուն փոխարեն չէր կրնար վիշտ ու կսկիծ ցանել այս տանը մեջ, ուր սիրով հյուրընկա լեր, խնամեր, մեծցուցեր էին զինքը։

Քսան տարու էր ու խորհրդածությունը կու գար. հատու դանակի մը պես, այդ անմեղուկ սերը սրտեն կտրել նետելու հարկը զգացնելով, պահ մը կը դի մադրեր, ինքզինքը կը պաշտպաներ անձնազոհու թյան դեմ. հետո քիչ-քիչ տեղի կուտար նորեն, վիրա բուժական գործողության մը ենթարկվելու պես. այո՛ի ո՛չի անընդհատ անցուդարձին առջև կը կենար ժամե րով վարանած, իր իրավանց ու պարտուց զուգակշիռը ընելով անդունդի մը խորը չափելու համար աշխատու թյանը մեջ համառելով շարունակ, ութ օր այսպես ան ցուց, սենյակը քաշված. առանձնացած էր հիմա սև ու մութ սենյակին անկյունը։

Ե.

Վերջապես որոշումը տվավ. իր միամիտ սրտին մեջ իր դատաստանը ըրավ ու անիրավ գտավ ինք զինքը. ու՜ր էր թե այդ մարդասիրությունը տեսած չըլ լար այս տանը մեջ ու երախտիքի մը պարտքին տակ չճնշվեր հիմա. փողոցի աղջիկ մը ըլլար, անոք ու ան տեր, մազերը թափած ու ոտքը բոբիկ մուրացիկ մը, սիրելու ազատությունը պահելով։ 297