Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/299

Այս էջը սրբագրված է

սակայն սրտին մեջ, հանցանքի մը պես, որ թողու թյուն ստացած է, պարտքի մուրհակ, գոր հատուցած էր իր բոլոր երջանկությունը տալով, և զոր իրավունք ուներ ալ քովը պահելու:

Այսպես պահեց ահա տարիներով փոքրիկ մազի փունջը ու ինքը չամուսնացավ։

Հիմա, երեսուն տարի ետքը, կյանքի հազար փո փոխումներե վերջ, հաշտված էր նախկին բարեկամին հետ. եղբայրության կապը վերստին կը միացներ զի րենք ահագին անջրպետի մը վրայեն։ Անիկա թոռան տէր ծերուկ մըն էր կորաքամակ, մազերը ճերմկած, մինչ իր քովինները ահա այդպես թարմ ու դեղին կը մնային, ու ատոնց պես իր սիրտն ալ երիտասարդ ու աշխույժ մնացած էր, իբրև թե հանկարծ դադրած ըլ լար բաբախելե այն օրը՝ որ իր սիրածեն բաժանվելու ցավը զգացեր էր. այդ օրեն ի վեր իր սիրտը ապրած չէր ու ծերացած ալ չէր, մինչդեռ մարմինը կիյնար, կը տկարանար հետզհետե։

Զ.

Եվ ձեռքե-ձեռք կը պտտցնեինք այս մազերու փունջը, ջանալով գտնել անոր մեջ պատմված կսկիծ ներուն հետքը։ Այդ մազերը կը պահեին իրենց սևցած ոսկիի փայլը և երիտասարդի թարմությունը։ Տարօրի նակ բան. իրենց գոյության մեջ մկրատին տված ընդ հատումը փրկած էր զիրենք, չէին ծերացեր ալ, իրենց տարեկից բոլոր ուրիշ մազերը ալևորած, թափած, չքա ցած էին, և իրենք միայն անխախտ ու անդղրդելի կը մնային քսան տարու՝ խոպոպիքի զվարթությանը մեջ ու պիտի մնային այսուհետև։ Մեկ ցավ մը ունեցեր էին, մկրատին հատու ցավը, բայց այդ ցավը որքա՜ն կսկիծներե, անկումներե փրկեր էր զիրենք, մշտնջե նական երիտասարդությունը շնորհելով, այն՝ զոր Թա գուկ տուտուի սրտին մեջ կը գտնեինք:

(1892) 299