Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/367

Այս էջը հաստատված է

դեռ աղջիկը` մորը քով ծունկ չոքած՝ անոր ձեռքերը կը սեղմեր:

Խորհեցա, որ տասը առաջ իմ փնտրածս այս աղվոր երեսին վրա՝ սա պոռացող, անգիտակից ու անիմաստ խնդուքը չէր, այլ այն պզտիկ, գրեթե աննշմարելի ժպիտը, այն խորհրդավոր ու չնչին բանը, որ ամեն խոստումները ու ամեն վերապահումները, ամեն մերժումները ու ամեն անձնատվությունները, ամեն տարակույսները ու ամեն հայտնությունները իր մեջը կը պահե:

Խորհեցա մանավանդ տարօրինակ ճակատագրին այս կնկանը, որ իր մեկ ժպիտը այնքա՜ն ժլատ, ագահ համառությամբ ամենուն զլանալե ետքը, ահա զուր ու փուճ տեղը իր անսպառ խնդուքը կը թափեր իր շուրջը, առանց որ մեկը գտնվեր ու ծռեր զանոնք գետնեն ժողվելու համար:

(1898)