Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/5

Այս էջը սրբագրված չէ

Ա. Հաճի1Տյուրիկը.սպասուհիներու միջնորդը,տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարեցի Ղազար էֆենտիի2 կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատը գյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն,ուզած սպասուհին։ Հաճին.պարտիզակցի մը,ինքն ալ սպասուհի,ստնտու3,լվացարար,խոհարար կին եղած էր ատենով4,պարագային համեմատ։Ծառայության ամեն աստիճաններեն անցեր էր մեկիկ-մեկիկ,Պոլսո հայ տուներուն,անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով իր հիմակվան անկախ դիրքը։

  Այդ տուներուն բոլորին մեջ.Հաճի Տյուրիկ,որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝հաճի չէր,իբրև ճշմարիտ ու կատարյալ աղախին.աղաներեն մինչև սպասավորները ճանչցեր էր մոտեն,եղբոր մեծ ու պզտիկ,գրեթե առանց բացառության, քիչ շատ զինքը սղմրտկեր էին.հոս հոն, սենյակներուն մեջ.հանըմները տունը չեղած միջոցին,սանդուխին գլուխը.դուռներուն ետին,երբեմն խոհանոցներուն անկյունները։Շատ մը տուներու մեջ իր տիրուհիներուն նախանձը շարժելու չափ  ընդունելություն գտած էր առանց գանգատելու։

Ծանոթագրություններ

1 հաճի,հաջի-Մեքքա ուղտի գնացած մահմեդական, Երուսաղեմ ուխտի գնացած քրիստոնյա, մահտեսի 2էֆենտի,էֆենդի(թուրք.),հարգական տիտղոս(Թուրքիայում) համապատասխան մեր «պարոնին» 3ստնտու-կաթ տվող,իր կաթով կերարկրող,ծիծ տվող.փխբ.սնող,խնամող.փխբ.դաստիարակող,դաստիարակություն,ուսում,կրթություն տվող 4 ատեն-(արևմտ.) ժամանակ