Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/10

Այս էջը սրբագրված է

որ հակադրված է առկա իրականությանը: Սա մի տեսակ հրաժարումն է այդ դառն իրականությունից, քարատեսակ փախուստ՝ ոչ թե մոլեռանդ հավատից ու մեղքերի ծանրությունից, այլ ազգային ահավոր սպանդից թելադրված: Այդ երազանքը մարմնավորում էր Աղթամարցու ժամանակաշրջանի մարդկանց տենչանքը խաղաղ կյանքի, սիրո ու երջանկաթյան մասին:

«Ծաղկունքն ասեն՝ Հերիք արա» տաղը ուշագրավ է գեղարվեստական մի շարք առանձնահատկություններով. այն գրված է յամբական պարզ տողերով, հանգերը փոփոխվում են յուրաքանչյուր տան մեջ, քանի որ տաղը տնավերջ տառերով այբուբենն է հոդում: Բանաստեղծության լեզուն մյուսներից տարբերվամ է իր շարահյուսությամբ, բարբառային ձևերի ավելի հաճախակի գործածությամբ:

Նշված տաղը մեզ օգնում է Աղթամարցու միևնույն շրջանի ստեղծագործության մեջ տեսնելու երկու տարբեր բնույթի գործեր, մի խումբ, որ հարազատ է ժամանակի հոգևոր գրականությանը (գրաբարյան բառապաշար, հոգևոր երգերում ընդունված ոճեր ու թեմայի որոշակիություն), մյուս կողմից՝ տիպիկ տաղերգական, նույնիսկ աշուղական երգերը հիշեցնող ստեղծագործություններ (միջին հայերէն, ժողովրդական պարսկաբանություններ, տաղաչափական մատչեյի ձևեր, թեմայի աղաբանական դրսևորում):

Հետագայում միևնույն զգացումներն ստանամ են բանաստեղծական նոր որակ՝ ուղղակի պատկերների խորքում թաքնված վերացական ենթիմաստ, որն ընդլայնում է թեմայի ընկալման սահմանները: Այդ վերացականությունը ամենից ավելի երևան է եկել «Դու ես յԱդինայ դրախտէն», «Արեգակնափայլ գեղով լի լուսին», «Դու դրախտ Եդեմայ», «Դու ես արե-