Այս էջը սրբագրված է
ԲԱՌԱՐԱՆ[1]
Ալէմ — գիտուն, գիտնական, ուսյալ
Ամբէր — տե՛ս ամպար
Ամպար — մածուցիկ բուրումնավետ օծանելիք
Աշըղ — սիրահար
Ապի հայաթ — կենդանական ջուր, անմահական ջուր
Բասար — խելք, բանականություն
Բըռքայ — տե՛ս բրքայ
Բրկա — տե՛ս բրքայ
Բրքայ — լճակ, ավազան
Դրախտ — ծառ, պարտեզ
Եաղութ — տե՛ս յաղութ
Զար — ողբ ու կոծ
Զէնէհար — պաշտպանական, ապահովական, փրկական, ապաստան
Զըմպոզ — տե՛ս սիւմպիւլ
Զընճիլ — շղթա
Զնտան — բանտ, զնդան
Զօհալ — Երևակ մոլորակը
Ջօհրայ — Արապակ մոլորակը
Ըռան — տե՛ս ռահ
Ըռանկ — տե՛ս ռանկ
- ↑ Բառարանը կազմել է Բ. Լ. Չուգասզյանը: