Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/28

Այս էջը սրբագրված է

Ես Գրիգորիս նուաստ Աղթամարցի
Ապիկարըս տեսուչ և անյիշելի
Ըզվարըս ճըգնութեան սուրբ Մարինոսի
Ոտնաչափ համառօտ ի յաւարտ ածի,
Զի ընթերցմամբ սորա զուարճանանք յոգի,
Զփառս երգեսցուք փրկչին ամենազօրի:
Առ յոտըս երջանիկ րաբունապետի՝
Գրիգորիոս անուն արթուն հըսկողի,
Քաջ հըռետոր անյաղթ փիլիսոփայի
Եւ երիցս երանեալ մեծ վարժապետի:
Եւ որք եղանակէք ի մէջ հանդիսի
Եւ յիշման արարէք ըզմեզ արժանի,
Եւ ձեզ ողորմութիւն տեառնէն պարգևի
Ի սոսկալի աւուրն մեծ դատաստանի:

8


ՏԱՂ ԱՍՏՈԻԱԾԱՏՈԻՐ ԽԱԹԱՅԵՑՈԻՆ Ի ԳՐԻԳՈՐԻՍ


ԿԱԹՈՂԻԿՈՍԷ ԱՂԹԱՄԱՐՅՈՑ


Վաճառական մի հայ և յոյժ ճարտասան՝
Մխիթար Բաղիշեցի, և աստուածական,
Գընաց նա ի սահմանս Ատըրպատական,
Ի Ղում և ի յԻրաղ և ի Խորասան:

Եհաս ի Սամարղանդ և ի Բուխարայ,
Եմուտ ի Հընդաստան և անտի գընայ
Ի մէջ հռչակաւոր քաղաքըն Խաթայ,
Ուր մաշկն է պատուական երէոյ նաֆայ: