ՏԱՂ ԱՍՏՈԻԱԾԱՏՈԻՐ ԽԱԹԱՅԵՑԻՈՅՆ
Ըստ (անուան երգողին ի Գրիգորիս Կաթողիկոսէ)
Գովեմք ըզվըկայն արի,
Զմանուկըն Խաթալեցի,
Եղեւ նահատակ բարի,
Քաղաքըն որ Բաղէշ կոչի:
Րաբունւոյն երկնի ւ երկրի,
Եղեւ նա տուն և տեղի,
Վառեալ սիրովն Յիսուսի,
Ի հուր և ի ջուր տանջի:
Ի փըշոց նոր վարդ վառի,
Արմաւ և շուշան ծաղկի,
Բուրէ հոտ ըսքանչելի,
Լընու ըզքիմս ամենի:
Գունով ակըն գովելի,
Սուտակ, դահանակ, ոսկի,
Եկեալ ի յերկրէ հեռի
Պարգեւս մերս յեկեղեցի: